Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում «Ռոման» «Բրիանտեո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Մոնցայի» դեմ։ «Գայլերը» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին` հաղթելով խոշոր` 4:1 հաշվով։ «Ջալոռոսիների» կազմից մեկական գոլ խփեցին Լորենցո Պելեգրինին, Ռոմելու Լուկակուն, Պաուլո Դիալան ու Լեանդրո Պարեդեսը։ «Մոնցայի» կազմից հեղինակության գոլը խփեց Անդրեա Կարբոնին։ Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակեց 47 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի վերջին խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Կալյարիի» դեմ։ «Գայլերը» հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ «Ջալոռոսիների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան, մեկական գոլ էլ խփեցին Լորենցո Պելեգրինին ու Դին Հայզենը։ Նշենք, որ Դանիելե դե Ռոսիի` գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո հռոմեական ակումբն Ա […]
Ավելին
Իտական Ա սերիայի 21-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «գայլերը» հաղթեցին 2:1 հաշվով։ Հռոմեական ակումբի գոլերը խփեցին Ռոմելու Լուկակուն և Լորենցո Պելեգրինին։ Հյուրերի կազմից աչքի ընկավ Մայքլ Ֆոլորունշոն։ Նշենք, որ «ջալոռոսիները» նորանշանակ գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսիի գլխավորությամբ անցկացնում էին առաջին հանդիպումը։ Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի վերջին և կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց գործող չեմպիոն «Նապոլիի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ լարված, կոպիտ և համառ պայքարում, որն ավարտվեց «գայլերի» հաղթանակով` 2:0 հաշվով։ Ժոզե Մոուրինիոյի թիմին հաղթանակ պարգևեցին Լորենցո Պելեգրինիի և Ռոմելու Լուկակուի խփած գոլերը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում երկու կողմերի […]
Ավելին
Եվրոպա լիգայի 2-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում G խմբի շրջանակում մրցեց շվեյցարական «Սերվետի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «գայլերն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Ժոզե Մոուրինիոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Անդրեա Բելոտին, մեկական գոլ էլ խփեցին Ռոմելու Լուկակուն ու Լորենցո Լեգերինին։ Այս խմբում խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Սլավիա Պրահա» 6:0 «Շերիֆ» […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆեյենորդի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում հոլանդական ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան հանդիպման հենց մեկնարկից «գայլերը» նետվեցին առաջ` կորցրածը հետ բերելու։ Արդեն առաջին կեսում «ջալոռոսիներն» ունեին խաղային լուրջ առավելություն, սակայն նախքան ընդմիջում չկարողացան առաջ անցնել հաշվի մեջ։ Ժոզե Մոուրինիոյի թիմին միայն 60-րդ […]
Ավելին
Եվրոպա լիգա 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Ֆեյենորդը» Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «Ֆեյենորդին» հաղթանակ պարգևեց 54-րդ րոպեին Մաթս Վիֆերի խփած միակ գոլը։ Նշենք, որ «գայլերը» 0:0 հաշվի ժամանակ չկարողացան գոլի հեղինակ դառնալ 11-մետրանոց հարվածից հետո. 43-րդ րոպեին նշակետից վրիպեց Լորենցո Պելեգրինին։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան […]
Ավելին
Եվրոպա լիգայի 2-րդ տուրում «Ռոման» C խմբի շրջանակում` Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, մրցեց ֆիննական ՀԻԿ-ի դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «գայլերը» մեծացրին ճնշումն ու մրցակցի դարպասն ուղարկեցին երեք անպատասխան գնդակ։ Ժոզե Մոուրինիոյի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Պաուլո Դիբալան, Լորենցո Պելեգրինին ու Անդրեա Բելոտին։ Հանուն արդարության` նշենք, որ ՀԻԿ-ը 15-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբում Իտալիայի հավաքականը 2-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Հունգարիայի ընտրանու դեմ։ Առաջին խաղակեսում Ռոբերտո Մանչինիի թիմն ուներ ինչպես տարածքային, այնպես էլ խաղային առավելություն, ինչի արդյունքում «սկուադրա աձուրին» նախքան ընդմիջման գնալն ստացավ երկու գնդակի առավելություն. աչքի ընկան Նիկոլո Բարելան ու Լորենցո Պելեգրինին։ Երկրորդ կեսի մեկնարկում էլ տանտերերը վերահսկում էին […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Իտալիայի հավաքականը` Բոլոնիայում մրցեց Գերմանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց երկու գոլ. նախ 70-րդ րոպեին «սկուադրա աձուրիին» առաջ մղեց Լորենցո Պելեգրինին, ապա 73-րդ րոպեին «բունդեսմանշաֆթի» պատասխան գնդակը խփեց Յոզուա Կիմիխը։ Սյսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Հունգարիա 1:0 Անգլիա […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023