Author Archives: Miqayel

Ավստրալիան հաղթեց ԱՄԷ-ին` ստանալով միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնելու իրավունք🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման փուլի փլեյ-օֆֆ-ի շրջանակում, Քաթարում կայացած խաղում, միմյանց դեմ մրցեցին Ավստրալիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականները։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում Ավստրալիան հաղթեց 2:1 հաշվով։ Գրեհեմ Առնլոդի թիմի կազմից աչքի ընկան Ջեքսոն Իրվինն ու Այդին Հրուստիչը, իսկ ԱՄԷ-ի միակ գոլը խփեց Կայո Կանեդոն։ Այսպիսով, «ագեվազները» իրավունք ստացան անցնկացնել միջմայրցամաքային […]

ԱՄԷ – Ավստրալիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

ԱԱ-2022-ի Ասիայի գոտու որակավորման փլեյ-օֆֆ-ի շրջանակում` Քաթարի Ալ Ռայան քաղաքի «Ահմադ Բին Ալի» մարզադաշտում, միմյանց դեմ կմրցեն Արաբական Միացյալ Էմիրությունների և Ավստրալիայի հավաքականները։ Նշենք, որ այս դիմականության հաղթողը հնարավորություն կստանա միջմայրցամայաքային անցում հանդիպում անցկացնել Պերուի հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ […]

Գործարքը կայացած է. Մոնակոյի աստղը տեղափոխվում է Ռեալ Մադրիդ

«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չաումենին կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։ «Արքայական» ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Մոնակոյին» կվճարի 80 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 20 միլիոն եվրո։ Այսինքն, «Ռեալի» համար այս գործարքն ընդհանուր կարժենա 100 մլն եվրո։ Ֆրանսիացի […]

Լապորտան Բարսելոնայում աշխատավարձի առավելագույն չափ է սահմանել

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակումբում նոր ֆինանսական օրենքներ է սկսել կիրառել։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, «բլաուգրանայի» ղեկավարն աշխատավարձի առավելագույն չափ է սահմանել։ Այժմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը չպետք է գերազանցի 10 մլն եվրոն։ Դրա շնորհիվ կատալոնական ակումբը փորձում է նվազեցնել աշխատավարձերի բյուջեն։ Հաղորդվում է, որ այդ սահմանափաչի պատճառով «Բարսելոնան» չկարողացավ պայքարել «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի […]

Ռեալը մոտ է խոշոր տրանսֆեր ավարտին հասցնելուն

«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չաումենին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբը շատ մոտ է գործարքը վերջնական ավարտին հասցնելուն. «Ռեալի» ներկայացուցիչները բավական հաջող բանակցություններ են վարում «Մոնակոյի» ղեկավարության հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` բանակցությունները շարունակվելու են առաջիկա ժամերին։ Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ «սերուցքայինները» դեռևս մայիսի […]

Ֆրանսիան կրկին սայաթաքեց. խորվաթիան ոչ-ոքի կորզեց «եռագույնների» դեմ խաղում🎥

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 2-րդ տուրի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Խորվաթիայի դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «եռագույնները» արդեն 52-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոյի ջանքերով բացեցին հանդիպման հաշիվը։ Այդուհանդերձ, 83-րդ րոպեին Զլադկո Դալիչի թիմը 83-րդ րոպեին 11-մետրանոց վաստակեց, որն անվրեպ իրացրեց Անդրեյ Կրամարիչն ու ոչ-ոքի կորզեց Խորվաթիայի հավաքականի համար։ Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ […]

Հայաստանի Մ-21 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիա Մ-21-ին🎥

Եվրո-2023-ի որակավորման փուլի H խմբի շրջանակում Հայաստանի Մ-21 հավաքականը` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայում, մրցեց Ֆրանդիայի Մ-21-ի դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում ֆրանսիացիներն ունեին տոտալ առավելություն, ովքեր էլ հաղթեցին 4:1 հաշվով։ «Եռագույնների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Էնցո Լե Ֆեն, իսկ Ամին Գուիրին ու Մալո Գուստոն աչքի ընկան մեկական անգամ։ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմից միակ գոլը խփեց Ժիրայր […]

Ժիրայր Շաղոյանի հիասքանչ անցումն ու գոլը Ֆրանսիա Մ-21-ի դեմ խաղում🎥

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը Եվրո-2023-ի որակավորման փուլի շրջանակում սեփական հարկի տակ մրցում Ֆրանսիայի Մ-21-ի դեմ։ Հանդիպման 69-րդ րոպեին Հայաստանի երիտասարդական հավաքականի վինգեր Ժիրայր Շաղոյանը սեփական կիսադաշտից սկսած հիանալի անցում ձեռնարկեց և գրավեց մրցակցի դարպասն ու կրճատեց հաշվի տարբերությունն` այն դարձնելով 1:2։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Խորվաթիա – Ֆրանսիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբում Ֆրանսիայի հավաքականը 2-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Հայաստան Մ-21 – Ֆրանսիա Մ-21. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2023-ի որակավորման փուլի H խմբի շրջանակում Հայաստանի Մ-21 հավաքականը` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայում, կմրցի Ֆրանսիայի Մ-21-ի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 1,120 1,121 1,122 1,123 1,124 2,104