Ազգերի լիգա. Իտալիան հաղթեց Հունգարիային 🎥

Ազգերի լիգա. Իտալիան հաղթեց Հունգարիային 🎥

08/06/2022 - 00:44

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբում Իտալիայի հավաքականը 2-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Հունգարիայի ընտրանու դեմ։

Առաջին խաղակեսում Ռոբերտո Մանչինիի թիմն ուներ ինչպես տարածքային, այնպես էլ խաղային առավելություն, ինչի արդյունքում «սկուադրա աձուրին» նախքան ընդմիջման գնալն ստացավ երկու գնդակի առավելություն. աչքի ընկան Նիկոլո Բարելան ու Լորենցո Պելեգրինին։

Երկրորդ կեսի մեկնարկում էլ տանտերերը վերահսկում էին հանդիպման ընթացքը և ունեցան նաև գոլային պահեր, սակայն Մատեո Պոլիտանոյի հարվածից հետո «մագյարներին» փրկեց դարպասաձողը։

Այդուհանդերձ, հունգարացիները 61-րդ րոպեին կարողացան մեկ գնդակ հետ բերել. ինքնագոլի հեղինակ դարձավ Ջանլուկա Մանչինին։

Խաղավերջում Մարկո Ռոսիի սաները փորձեցին խուսափել պարտությունից, սակայն, ամեն դեպքում, իտալացիները կարողացան պահպանել առավելությունը։

Այսպիսով, Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Հունգարիային։

A դիվիզիոնի 3-րդ խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

Գերմանիա 1:1 Անգլիա

2-րդ տուրից խումբը ստացավ հետևյալ տեսքը.

  1. Իտալիա – 4 միավոր
  2. Հունգարիա – 3 միավոր
  3. Գերմանիա – 2 միավոր
  4. Անգլիա – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023