Author Archives: Miqayel

Հայտնի է, թե Չաումենին երբ Ռեալի հետ պայմանագիր կկնքի ու բուժզննում կանցնի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդն» ավարտին է հասցրել «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չաումենիի գործարքը. ֆրանսիացի կիսապաշտպանը շուտով կհամալրի «արքայական» ակումբի շարքերը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործաքն այժմ վերջնական փուլում է, իսկ 22-ամյա կիսապաշտպանը Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 4-րդ տուրի շրջանակում` հունիսի 13-ին կայանալիք Ֆրանսիա – Խորվաթիա հանդիպումից հետո բուժզննում կանցնի «Ռեալի» […]

Պաշտոնական. ՊՍԺ-ն նոր ֆուտբոլային խորհրդական ունի

Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, Լուիշ Կամպուշը նշանակվել է ակումբի ֆուտբոլային խորհրդական։ Պորտուգալացի մասնագետի պարտականությունն է լինելու զբազվել ակումբի տրանսֆերային բոլոր հարցերով։ Սպասվում է, որ Կամպուշի նշանակումից հետո ՊՍԺ-ն պաշտոնանկ կանի ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյին և գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ Հավելենք, որ 57-ամյա մասնագետը ժամանակին աշխատել է նաև «Ռեալ Մադրիդում» (որպես սկաուտ), «Մոնակոյում» (որպես […]

Ռոբերտոն, հանուն Բարսելոնայում մնալու, էականորեն նվազեցրել է աշխատավարձը

Օրեր առաջ հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ, չնայած մի շարք խնդիրներին, «Բարսելոնան» ու Սերժի Ռոբերտոն, պայմանագրի երկարաձգման հարցում հասել են վերջնական համաձայնության։ Կողմերի միջև նոր պայմանագիրը կնքվելու է 1 տարով` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, իսպանացի ֆուտբոլիստը, հանուն «Բարսելոնայում» մնալու, համաձայնել է էականորեն նվազեցնել աշխատավարձը։ Գործող պայմանագրով, որն ավարտվում […]

ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն` ըստ PFA-ի

Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան` PFA-ն, ներկայացրել է Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ») Պաշտպաններ – Ժոաո Կանսելու («Մանչեսթեր Սիթի»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»), Վիրջիլ վան Դեյկ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («երկուսն էլ` «Լիվերպուլ») Կիսապաշտպաններ – Տիագո Ալկանտարա («Լիվերպուլ»), Կևին դե Բրույնե, Բերնարդու Սիլվա (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի») Հարձակվողներ – […]

Ազգերի լիգա. Վրաստանը հիանալի խաղով ջախջախեց Հյուսիսային Մակեդոնիային🎥

Ազգերի լիգայի C դիվիզիոնի 4-րդ խմբի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սկոպյեի «Տոշե Պրոյեսկի» մարզադաշտում, որտեղ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը մրցեց Վրաստանի դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո վրացիներն իսկական դաս տվեցին մրցակցին` ջախջախելով 3:0 հաշվով։ Վիլի Սանյոլի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Բուդու Զիվզիվաձեն, Խվիչա Կվարացխելիան ու Օթար Կիթիեշվիլին։ Այս խմբում կայացել է ևս մեկ […]

Ազգերի լիգա. Իսպանիան ու Պորտուգալիան հաղթանակներ տոնեցին🎥

Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության շրջանակում մեկնարկեց մրցաշարի 3-րդ տուրը։ A դիվիզիոնի 2-րդ խմբում Պորտուգալիայի հավաքականը` Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում, մրցեց Չեխիայի ընտրանու դեմ։ Ֆերնանդու Սանթուշի սաներն առաջին կեսում ունեին շոշափելի խաղային ու տարածքային առավելություն և, Ժոաու Կանսելու ու Գանսալո Գուեդեշի ջանքերով, նախքան ընդմիջման գնալը երկու անպատասխան գնդակ ուղարկեղին մրակցի դարպասը։ Հետագայում պորտուգալացիները ձեռքից բաց չթողեցին […]

Պաշտոնական. Ջենարո Գատուզոն նշանակվեց Վալենսիայի գլխավոր մարզիչ

Ինչպես տեղեկացնում է «Վալենսիայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ջենարո Գատուզոն։ «Չղջիկների» ու 44-ամյա մասնագետի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Գատուզոն ավելի վաղ մարզել է «Սիոնը», «Պալերմոն», «Կրետեն», «Պիզան», «Միլան» Մ-19-ը, «Միլանն» ու «Նապոլին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հայաստանի հավաքականը մեկնել է Լոձ

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը` Լեհաստանի Լոձ քաղաքում, արտագնա հանդիպում կանցկացնի Ուկրաինայի ընտրանու դեմ։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը արդեն մեկնել է Լոձ և կհանգրվանի «Վիեննա Հաուս Անդելս Լոձ» հյուրանոցում: Նշենք, որ Լոձ են մեկնել Հայաստանի հավաքականի 28 ֆուտբոլիստներ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։ Հավելենք, որ […]

Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Սթերլինգի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Անգլիացի ֆուտբոլիստի ու «Սիթիի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ մանկունյական ակումբին նա դեռևս որևէ հստակ պատասխան չի տվել իր ապագայի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, մի շարք եվրոպական գրանդ ակումբներ փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից, որոնք վստահ են, […]

Պաշտոնական. Դիվոկ Օրիգին հեռանում է Լիվերպուլից

Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, հարձակվող Դիվոկ Օրիգին սույն թվականի հունիսի 30-ից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։ 27-ամյա հարձակվողը մերսիսայդյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2015 թ. հունիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 175 հանդիպում` դառնալով 41 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, բելգիացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի […]

1 1,117 1,118 1,119 1,120 1,121 2,104