«Նյուքասլի» ձախ եզրային հարձակվող Ալեն Սեն-Մաքսեմենը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Ալ Ահլին» «կաչաղակներին» վճարելու է 27 մլն եվրո։ Այդ գումարը ներառելու է նաև տարբեր հավելավճարները։ Ֆրանսիացի վինգերը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է 3 տարով, որը […]
Ավելին
«Լիվերպուլի» արդեն նախկին հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակում կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլին» բրազիլացի ֆուտբոլիստին 3 տարվա պայմանագիր է առաջարկել։ Այժմ կողմերը բանակցություններ են վարում, իսկ ակումբը սպասում է 31-ամյա ֆուտբոլիստի վերջնական պատասխանին։ Աղբյուրի փոխանցմամբ` եթե Ֆիրմինոն համաձայնի տեղափոխվել «Ալ Ահլի», ապա […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել նոր հարձակվողի։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչեկոտին հիացած է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի խաղով, սակայն իտալացի մասնագետը նախապատվությունը տալիս է Հարի Քեյնին («Տոտենհեմ»)։ Այդուհանդերձ, աղբյուրի փոխանցմամբ, վերոնշյալ ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերն իրականացնելը քիչ հավանական է, քանի որ «սերուցքայինները» մտադիր են […]
Ավելին
Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի առաջնությունը, որի վերջին` 38-րդ տուրում, ոչինչ չորոշող խաղում «Սաութհեմպտոնն» ու «Լիվերպուլը» պարզապես թրիլլերային հանդիպում պարգևեցին «Սեյնթ Մերի» մարզադաշտում հավաքված երկրպագուներին. գրանցվեց 4:4 հաշիվը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում «սրբերը» նախ պարտվում էին 0:2, ապա հաղթում` 4:2 հաշվով, սակայն, ամեն դեպքում Յուրգեն Կլոպի թիմը կարողացավ փրկել հանդիպումն ու կորզել ոչ-ոքի։ «Լիվերպուլի» […]
Ավելին
«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտին դառնալու է ազատ գործակալ, ցանկացել է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես հայտնում է Marca-ն, 31-ամյա ֆուտբոլիստն իր ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային», սակայն մերժում է ստացել։ Բանն այն է, որ «բլաուգրանան», առաջին հերթին, չի կարող բավարարել բրազիլացի հարձակվողի ֆինանսական պահանջները։ Երկրորդ, կատալոնական ակումբը մտադիր չէ հարձակվող ձեռք բերել։ […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով «ներաձուրիների» կազմում հանդես է գալիս վարձավճարով, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Չելսի»։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, միլանյան ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը դժգոհ են բելգացի ֆուտբոլիստի խաղից։ «Ներաձուրիները» կարծում են, որ 20 միլիոն եվրո ընդհանուր գումարը, որն ակումբը ծախսել է Լուկակուի վարձակալության դիմաց, չի համապատասխանում նրա խաղամակարդակին։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րե տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» մրցեց ընթացիկ խաղարկության առաջատար «Արսենալի» դեմ։ «Զինագործները» պարզապես հիանալի սկսեցին հանդիպումն ու արդեն 28-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։ Խաղի հաշիվը նախ 8-րդ րոպեին բացեց Գաբրիել Մարտինելին, ապա այն 28-րդ րոպեին կրկնապատկեց Գաբի Ժեզուսը։ Նախքան ընդմիջում Յուրգեն Կլոպի թիմը մեկ գնդակ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Յուրգեն Կլոպի թիմը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` «կարմիր սատանաներին» ջախջախելով 7:0 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձան Կոդի Գակպոն, Դարվին Նունյեսն ու Մոհամեդ Սալահը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոբերտո Ֆիրմինոն։ Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 42 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Լիվերպուլը»` «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում, չնայած մերսիսայդյան ակումբն ուներ տարածքային մեծ առավելություն, Յուրգեն Կլոպի թիմի խաղում չկար սրություն, իսկ գրոհները որևէ վտանգ չէին պարունակում իրենց մեջ։ Դրան զուգահեռ, «կաչաղակները» 38-րդ րոպեին նետվեցին կտրուկ հակագրոհի ու թիմի նորեկ Ալեքսանդր Իսակի ջանքերով բացեցին հանդիպման հաշիվը։ Ամեն դեպքում, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Բորնմութի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ մերսիսայդյան ակումբը պարզապես իր տարերքի մեջ էր և մրցակցի դարպասն ուղարկեց 9 անպատասխան գնդակ։ Յուրգեն Կլոպի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Ռոբերտո Ֆիրմինոն ու Լուիշ Դիասը, մեկական անգամ էլ աչէի ընկան Հարվի Էլիոթը, Տրեն Ալեքսանդր-Առլոնդը, Վիրջիլ վան Դեյկը, Ֆաբիո […]
Ավելին
1 2 3 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023