Author Archives: Miqayel

Պաշտոնական. Էդինսոն Կավանին տեղափոխվեց Վալենսիա

Ինչպես տեղեկացնում է «Վալենսիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Էդինսոն Կավանիի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2 տարով` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է եկել 2020-2022 թթ.` անցկացրած 59 խաղում դառնալով 19 գոլի և 7 գոլային […]

Ման. Յունայթեդը մոտ է ևս մեկ տրանսֆեր ավարտին հասցնելուն

«Նյուքասլի» դարպասապահ Մարտին Դուբրավկան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունյական ակումբը գործարքի հարցում շատ մոտ է «կաչաղակների» հետ վերջնական համաձայնության հասնելուն։ Սպասվում է, որ «կարմիր սատանաները» մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալեն 33-ամյա դարպասապահին։ Վարձակալական պայմանագրի ավարտին «Յունայթեդը» կունենա նաև 5 մլն եվրոյի դիմաց սլովակ դարպասապահի ամբողջական […]

Հանցագործները ծեծի են ենթարկել Օբամեյանգին` թալանելով նաև նրա բնակարանը

«Բարսելոնայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնվել է անչափ տհաճ իրավիճակում։ Ինչպես տեղեկացնում է El Pais-ը, նվազագույնը 4 զինված անձինք ներխուժել են գաբոնցի ֆուտբոլիստի տան հարակից այգի, որտեղ նրան ծեծի են ենթարկել և զենքով սպառնացել իրեն ու կնոջը։ Բացի դրանից, հանցագործները կոտրել են ֆուտբոլիստի տանը գտնվող չհրկիզվող պահարանը, որտեղից իրենց հետ տարել են թանկարժեք զարդեր և գումար, ինչից […]

Ռեալում արդեն ոչինչ չեն սպասում Ազարից և հույսեր չեն կապում նրա հետ

«Ռեալ Մադրիդի» մարզչական շտաբն ու ղեկավարությունը վերջնականապես հիասթափվել են ակումբի վինգեր Էդեն Ազարից։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբում այլևս ոչինչ չեն սպասում բելգիացի ֆուտբոլիստից։ Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Ազարի լավագույն մարզավիճակն արդեն անցյալում է, և նա այլևս չի վերակականգնի այն։ Նշվում է, որ «սերուցքայինների» ղեկավարները շատ գնահատում են, որ 31-ամյա ֆուտբոլիստը երբեք որևէ […]

Բարսեղյանը 90+1-րդ րոպեին հերոսացավ` հաղթանակ պարգևելով Սլովանին🎥

Սլովակիայի Ֆորտունա լիգայի 7-րդ տուրում «Սլովան Բրատիսլավան» հյուրընկալվելիս մրցեց «Ռուժոմբերոկի» դեմ։ Հյուրերի համար բավական ծանր հանդիպում ստացվեց, ովքեր միայն 90+1-րդ րոպեին կարողացան հաղթանակ կորզել։ «Սլովանի» կազմից հերոսացավ Տիգրան Բարսեղյանը, ով գլխի դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու 1:0 հաշվով հաղթանակ պարգևեց մայրաքաղաքային ակումբին։ Նշենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը Ֆորտունա լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 6 խաղում դարձել […]

Գործարքը կայացած է. Անթոնին տեղափոխվում է Մանչեսթեր Յունայթեդ

«Այաքսի» վինգեր Անթոնին կարեիարն կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «կարմիր սատանաները» վճարելու են 100 մլն եվրո։ Սպասվում է, որ այդ գումարից 95 մլն եվրոն «Այաքսը» կստանա միանվագ, իսկ մնացած 5 մլն եվրոն` հավելավճարների տեսքով։ Բրազիլացի հարձակվողը մանկունյական ակումբի հետ պայմանագիրը կնքելու […]

Ռեալը մեծ դժվարությամբ կոտրեց Էսպանյոլի դիմադրությունը` հաղթանակ կորզելով խաղավերջում🎥

Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Էսպանյոլի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ կատալոնական ակումբը կարողացավ լուրջ դիմադրութնուն ցույց տալ «սերուցքայիններին» ու տևական ժամանակ պահպանում էր ոչ-ոքի արդյունքը, սակայն Կառլո Անչելոտիի թիմը խաղավերջում երկու գոլ ուղարկեց մրցակցի դարպասը` կորզելով հաղթանակ։ «Արքայական» ակումբի կազմից խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Վինիսիուսը, իսկ տանտերերի […]

Լևանդովսկին ճախրում է. Բարսան ջախջախեց Վալյադոլիդին🎥

Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Բարսելոնան»` «Սփոթիֆայ Նոու Կամպ» մարզադաշտում, մրցեց «Վալյադոլիդի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ տոտալ առավելություն` մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ։ Խավիի թիմի կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Ռոբերտ Լևանդովսկին, ով դարձավ դուբլի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Պեդրին ու Սերժի Ռոբերտոն։ Նշենք, որ Լևանդովսկին Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում […]

Բարսելոնա – Վալյադոլիդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Վալյադոլիդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Էդուարդ Սպերցյանի հիասքանչ գոլը տուգանայինի իրացումից հետո Տորպեդոյի դեմ խաղում🎥

Ռուսական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցում է «Տորպեդո Մոսկվայի» դեմ։ Հանդիպման 44-րս րոպեին հյուրերի կազմից աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը, ով գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց տուգանայինից կատարած հիանալի հարվածով` հաշիվը դարձնելով 2:0։ Հատկանշական է, որ «ցլերի» առաջին գոլը նույնպես խփել էր Սպերցյանը` աչքի ընկնելով 31-րդ րոպեին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,061 1,062 1,063 1,064 1,065 2,104