Author Archives: Miqayel

Անչելոտի. «Ռեալի դարպասին 11-մետրանոց հորինեցին»🎥

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Դժվար հանդիպում էր, իսկ նման հանգամանքներում դա նորմալ է։ Բովանդակային առումով լավ խաղ էր, բայց 11-մետրանոցը մեզ համար միավորներ արժեցավ։ Մեր դարպասին 11-մետրանոց չկար։ Ես խոսել եմ Ասենսիոյի հետ. […]

Ռեալը պաշտոնական մակարդակով դժգոհել է Ժիրոնայի դեմ հանդիպման մրցավարական անձնակազմի կայացրած որոշումներից

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Այդ հանդիպման գլխավոր մրցավար Մարիո Լոպես Մելերոն մի մարք վիճելի որոշումներ կայացրեց։ Նախ Մելերոն 77-րդ րոպեին Մարկո Ասենսիոյի ձեռքով խաղի համար «արքայական» ակումբի դարպասին 11-մետրանոց նշանակեց, ապա 90-րդ րոպեին չարձանագրեց Ռոդրիգոյի խփած գնդակը` կարծելով, թե բրազիլացի ֆուտբոլիստը գնդակը մրցակցի […]

Բետիսը համառ պայքարում հաղթեց Ռեալ Սոսիեդադին` ներխուժելով լավագույն քառյակ 🎥

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Սան Սեբաստիանի «Ռեալե Արենա» մարզադաշտում, որտեղ «Ռեալ Սոսիեդադը» մրցեց «Բետիսի» դեմ։ Բավական համառ ու լարված պայքար ծավալվեց, որի ընթացքում հյուրերին հաջողվեց խաղավերջում հաղթանակ կորզել. 86-րդ ու 90+3-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Խուան Կրուսն ու Բորխա Իգլեսիասը։ Նշենք, որ Իգլեսիասը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը […]

Միլանը ձախողվեց` պարտվելով Տորինոյին 🎥

Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Միլանը» Թուրինի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։ Առաջին կեսում «ցլերը» երկու գնդակի առավելություն ստացան. 35-րդ ու 37-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Քոֆի Ջիջին ու Ալեքսեյ Միրանչուկը։ Երկրորդ կեսում Ստեֆանո Պիոլիի սաները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը. 67-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ժունիոր Մեսիասն` օգտվելով «Տորինոյի» պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոյի և դարպասապահ […]

Սալերնիտանան խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Լացիոյին🎥

Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Սալերնիտանան» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց առաջատարների թվում ընթացող «Լացիոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ Սալերնոյից ժամանած հյուրերը 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին «արծիվների» նկատմամբ։ Դավիդե Նիկոլայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Անտոնիո Կանդրևան, Ֆեդերիկո Ֆասիոն ու Բուլայե Դիան, իսկ «Լացիոյի» գոլը խփեց Մատիա […]

Մարկուս Ռեշֆորդի գոլն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց Ման. Յունայթեդին Վեսթ Հեմի դեմ խաղում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ դարպասի գրավում. 38-րդ րոպեին «կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեց Մարկուս Ռեշֆորդի խփած միակ գոլը։ Նշենք, որ Էրիկ Տեն Հագի թիմը բոլոր մրցաշարերի շրջանակում անպարտելի է արդեն 8 անընդմեջ հանդիպում` այդ ընթացքում տոնելով 6 հաղթանակ։ Այս հաղթանակից հետո […]

Ռեալի սայթաքումն. «արքայական» ակումբը չկարողացավ կոտրել Ժիրոնայի դիմադրությունը🎥

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերին հաջողվեց ոչ-ոքի կորզել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ «Արքայական» ակումբի կազմից աչքի ընկավ Վինիսիուսը, իսկ կատալոնական ակումբի գոլը խփեց Քրիստիան Ստուանին` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։ Այս ոչ-ոքիից հետո Կառլո Անչելոտիի թիմը վաստակեց 32 […]

Արսենալը ֆանտաստիկ է. «զինագործները» ջախջախեցին Նոթինգհեմ Ֆորեսթին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց առաջնության հետնապահ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «զինագործներն» ունեին տոտալ առավելություն` «անտառապահներին» ջախջախելով 5:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռայս Նելսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Գաբրիել Մարտինելին, Թոմաս Փարթին ու Մարտին Էդեգորը։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 31 միավոր և […]

Ռեալ Մադրիդ – Ժիրոնա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կմրցի «ժիրոնայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:15-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Պիկեն պատրաստ չի եղել փոխարինման դուրս գալ Վալենսիայի դեմ խաղում

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Վալենսիային»։ Կատալոնական ակումբի կազմից այդ հանդիպմանը մասնակցել է նաև կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն` 74-րդ րոպեին փոխարինելով վնասվածք ստացած Ժյուլ Կունդեին։ Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 35-ամյա ֆուտբոլիստը պատրաստ չի եղել փոխարինման դուրս գալ։ Բանն այն է, որ Պիկեն պահեստայինների նստարանին նստած է եղել հողաթափերով` առանց գուլպաների […]

1 1,004 1,005 1,006 1,007 1,008 2,105