Ռեալը պաշտոնական մակարդակով դժգոհել է Ժիրոնայի դեմ հանդիպման մրցավարական անձնակազմի կայացրած որոշումներից

Ռեալը պաշտոնական մակարդակով դժգոհել է Ժիրոնայի դեմ հանդիպման մրցավարական անձնակազմի կայացրած որոշումներից

31/10/2022 - 09:56

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Այդ հանդիպման գլխավոր մրցավար Մարիո Լոպես Մելերոն մի մարք վիճելի որոշումներ կայացրեց։

Նախ Մելերոն 77-րդ րոպեին Մարկո Ասենսիոյի ձեռքով խաղի համար «արքայական» ակումբի դարպասին 11-մետրանոց նշանակեց, ապա 90-րդ րոպեին չարձանագրեց Ռոդրիգոյի խփած գնդակը` կարծելով, թե բրազիլացի ֆուտբոլիստը գնդակը մրցակցի դարպասն է ուղարկել «Ժիրոնայի» դարպասապահ Պաուլո Գասանիգայի ձեռքերի մեջից, իսկ 90+2-րդ րոպեին էլ դաշտից հեռացրել է Տոնի Կրոսին` վերջինիս ցույց տալով երկրորդ դեղին քարտը։

Հանդիպումից հետո մադրիդյան ակումբի պաշտոնական կայքում հոդված է հրապարակվել ` «Վիճահարույց մրցավարությունը «Ռեալին» զրկեցին հաղթանակից» վերնագրով.

«Վինիսիուսը Լա Լիգայի առաջատարներին առաջ մղեց 70-րդ րոպեին, սակայն «Ժիրոնան» հաշիվը հավասարեցրեց վիճելի 11-մետրանոցի օգնությամբ այն բանից հետո, երբ մրցավար Մարիո Մելերո Լոպեսը VAR համակարգով դիտեց Ասենսիոյի ձեռքով խաղի դրվագը։ Նա նաև չեղարկեց Ռոդրիգոյի գոլը, քանի որ կարծում էր, թե բրազիլացի ֆուտբոլիստը կանոնների խախտում է թույլ տվել։

Գոլից հետո մադրիդցիների ուրախությունը կարճ տևեց. 77-րդ րոպեին VAR համակարգը մրցավարի ուշադրությանը հրավիրեց Ասենսիոյի ձեռքով խաղի վրա։

Այդուհանդերձ, կրկնապատկերում հստակ երևում է, որ գնդակը նախ դիպավ Ասենսիոյի իրանին, այնուհետև անդրադարձավ վերև։ Մրցավարը դիտեց այդ դրվագը ու 11-մետրանոց նշանակեց. Ստուանին հաշիվը դարձրեց 1:1։

Մեր թիմը ողջ ուժերով նետվեց առաջ և 89-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:1։ Ռոդրիգոն դարպասային հրապարակում հաղթող դուրս եկավ Պաուլո Գասանիգայի հետ մենապայքարում, սակայն Մելերո Լոպեսը չհաշվեց գոլն` արձանագրելով հարձակում դարպասապահի վրա։

Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Անչելոտիի թիմը մնաց 10 ֆուտբոլիստներով, քանի որ Տոնի Կրոսն ստացավ երկրորդ դեղին քարտը։

Այս խաղում «Ռեալը» միայն մեկ միավոր վաստակեց, սակայն շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը»,- գրված է «Ռեալի» պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023