Արսենալը ֆանտաստիկ է. «զինագործները» ջախջախեցին Նոթինգհեմ Ֆորեսթին🎥

Արսենալը ֆանտաստիկ է. «զինագործները» ջախջախեցին Նոթինգհեմ Ֆորեսթին🎥

30/10/2022 - 19:51

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց առաջնության հետնապահ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «զինագործներն» ունեին տոտալ առավելություն` «անտառապահներին» ջախջախելով 5:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռայս Նելսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Գաբրիել Մարտինելին, Թոմաս Փարթին ու Մարտին Էդեգորը։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 31 միավոր և գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Ֆորեսթը», 9 միարով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023