Սալերնիտանան խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Լացիոյին🎥

Սալերնիտանան խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Լացիոյին🎥

30/10/2022 - 23:26

Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Սալերնիտանան» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց առաջատարների թվում ընթացող «Լացիոյի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ Սալերնոյից ժամանած հյուրերը 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին «արծիվների» նկատմամբ։

Դավիդե Նիկոլայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Անտոնիո Կանդրևան, Ֆեդերիկո Ֆասիոն ու Բուլայե Դիան, իսկ «Լացիոյի» գոլը խփեց Մատիա Ձականին։

Նշենք, որ հռոմեական ակումբը մինչ այս հանդիպումն Ա սերիայի շրջանակում անցկացրած նախորդ 11 խաղերում բացեր թողել միայն 5 գոլ։

Այս հաղթանակից հետո «Սալերնիտանան» վաստակեց 16 միավոր` բարձրանալով 9-րդ հորիզոնական։

«Լացիոն», 24 միավորով, 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023