Միլանը ձախողվեց` պարտվելով Տորինոյին 🎥

Միլանը ձախողվեց` պարտվելով Տորինոյին 🎥

31/10/2022 - 01:45

Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Միլանը» Թուրինի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։

Առաջին կեսում «ցլերը» երկու գնդակի առավելություն ստացան. 35-րդ ու 37-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Քոֆի Ջիջին ու Ալեքսեյ Միրանչուկը։

Երկրորդ կեսում Ստեֆանո Պիոլիի սաները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը. 67-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ժունիոր Մեսիասն` օգտվելով «Տորինոյի» պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոյի և դարպասապահ Վանիա Միլինկովիչ-Սավիչի անհամաձայնեցված խաղից։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում «ռոսոներիներին» ավելին անել չհաջողվեց. թուրինյան ակումբը հաղթեց 2:1 հաշվով։

Այս հաղթանակից հետո Իվան Յուրիչի թիմը վաստակեց 17 միավոր` բարձրանալով 9-րդ հորիզոնական։

«Միլանը», 26 միավորով, 3-րդն է` առաջատար «Նապոլիին» զիջելով 6 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023