Անչելոտի. «Ռեալի դարպասին 11-մետրանոց հորինեցին»🎥

Անչելոտի. «Ռեալի դարպասին 11-մետրանոց հորինեցին»🎥

31/10/2022 - 11:28

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.

«Դժվար հանդիպում էր, իսկ նման հանգամանքներում դա նորմալ է։

Բովանդակային առումով լավ խաղ էր, բայց 11-մետրանոցը մեզ համար միավորներ արժեցավ։

Մեր դարպասին 11-մետրանոց չկար։ Ես խոսել եմ Ասենսիոյի հետ. գնդակը չի դիպել նրա ձեռքին։ Այո՛, դրվագն ամենահեշտերից չէր, սակայն ձախ ձեռքը նա չօգտագործեց։

Եթե նույնիսկ գնդակը դիպել էր ձեռքին, ապա այն մարմնին շատ մոտ էր։

Չգիտեմ, «Ռեալի» դարպասին 11-մետրանոց հորինեցին։ Ավելին ասել չեմ կարող։

Այժմ Լա լիգայում մեր առավելությունը կրճատվեց 1 միավորի։ Չեմպիոնների լիգայում հնարավորություն ունենք խմբում զբաղեցնել 1-ին հորիզոնականը։ Մենք պետք է անենք դա, քանի որ այն կարևոր է մեզ համար»,- եզրափակել է իտալացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է As-ը։

Հավելենք, որ «Ռեալ» – «Ժիրոնա» (1:1) հանդիպման 77-րդ րոպեին Մարկո Ասենսիոյի ձեռքով խաղի համար գլխավոր մրցավար Մարիո Մելերո Լոպեսը վիճելի 11-մետրանոց նշանակեց «արքայական» ակումբի օգտին, որը դիպուկ իրացրեց Քրիստիան Ստուանին։

Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբն արդեն պաշտոնական մակարդակով դժգոհություն է հայտնել այդ հանդիպման մրցավարությունից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023