Author Archives: Miqayel

Ռեալը վստահ խաղով հաղթեց Էսպանյոլին` կրճատելով Բարսելոնայից միավորների տարբերությունը🎥

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Էսպանյոլի» դեմ։ Չնայած հանդիպումը բավական անհաջող սկսվեց «արքայական» ակումբի համար և 8-րդ րոպեին հյուրերը Խոսելուի ջանքերով բացեցին հաշիվը, միևնույն է, Կառլո Անչելոտիի թիմը բավական վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:1 հաշվով։ «Սերուցքայինների» կազմից էլ մեկական անգամ աչքի ընկան Վինիսիուսը, Էդեր Միլիտաոն ու Մարկո Ասենսիոն։ […]

Բորնմութը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Լիվերպուլին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլը» «Վիթալիթի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բորնմութի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «բալերը» հաղթեցին 1:0 հաշվով։ Գարի Օ’Նիլի թիմին հաղթանակ պարգևեց 28-րդ րոպեին Ֆիլիպ Բիլինգի խփած միակ գոլը։ Նշենք, որ 0:1 հաշվի ժամանակ Մոհամեդ Սալահը վրիպեց 11-մետրանոցից. նրա հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։ Այս հաղթանակից […]

Խետաֆեի հարձակվողը խփել է Լա լիգայի՝ 21-րդ դարի ամենաուշ գոլը🎥

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Խետաֆեն» հյուրընկալվելիս մրցեց «Կադիսի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը: Հյուրերը պարտությունից խուսափեցին 90+16-րդ րոպեին. հերոսացավ թուրք հարձակվող Էնես Ունալը, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը: Այդ խաղում 25-ամյա հարձակվողը խփել էր նաև իր թիմի անդրանիկ գոլը ու կրկին աչքի ընկել 11-մետրանոցից: Հատկանշական է, որ «Կադիսն» էլ իր երկրորդ գոլն էր խփել 11-մետրանոցից. աչքի […]

Ռեալ Մադրիդ – Էսպանյոլ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ կմցրի «Էսպանյոլի» դեմ: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Հաջողությո՞ւն, թե՞ ձախողում. Ալեքսանդր Պետրակով N2🎥

Interfootball-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին նվիրված տեսանյութի երկրորդ մասը: Հաճելի դիտում: Ո՞վ է Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը. Ալեքսանդր Պետրակով Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Դատախազությունը դատական հայց է ներկայացրել Բարսելոնայի դեմ

Ինչպես տեղեկացնում է COPE-ն, Կատալոնիայի դատախազությունը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել «Բարսելոնայի» դեմ` կապված «բլաուգրանայի» կոռուպցիոն սկանդալի հետ։ Վերջերս տեղեկություն տարածվեց, որ կատալոնական ակումբը 2001-2018 թվականների ընթացքում 6.6 մլն եվրո է վճարել DANSIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատկանում է Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ զբաղեցրել է նաև Իսպանիայի մրցավարական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։ Հաղորդվում […]

Ռամուշն ու Օսիմենը հայտնվել են եվրոպական գրանդի շորթ-լիսթում

ՊՍԺ-ն մտադիր է ամրապնդեն կենտրոնական հարձակվողի դիրքը։ Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը, փարիզյան ակումբի շորթ-լիսթում են հայտնվել Վիկտոր Օսիմենը («Նապոլի») և Գոնսալու Ռամուշը («Բենֆիկա»)։ Նշվում է, որ «Պարի Սեն-Ժերմենը» նախապատվություն տալիս է Օսիմենին։ Կան տեղեկություններ, որ օրեր առաջ փարիզյան ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են վարել նիգերիացի հարձակվողի գործակալ Ռոբերտո Կալենդայի հետ։ Ինչ վերաբերում է […]

Սպեցիան խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Ինտերին🎥

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի մեկնարկային խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Սպեցիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով։ Լեոնարդո Սեմպլիչիի թիմին հաղթանակ պարգևեցին Դանիել Մալդինիի և Մբալա Նզոլայի խփած գոլերը։ Վերջինս իր թիմին հաղթանակ պարգևեց 87-րդ րոպեին` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։ «Ներաձուրիների» միակ գոլը խփեց Ռոմելու Լուկակուն, ով […]

«Դխոժք այն անբարոյականին, ով ծնել է Փարիզը». Ռամոսը սկանդալի եզրին է🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Բավարիային»՝ լքելով հետագա պայքարը: Փարիզյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցել է նաև կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, ով այդ խաղից հետո հայտնվել է սկանդալի եզրին: Բանն այն է, որ իսպանական հեռուստաընկերություններից Movistar Plus-ի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է հանդիպման ընթացքում 36-ամյա պաշտպանը վիրավորական խոսքեր հնչեցրել […]

Ռեալը պատրաստ է պայմանագիր կնքել Մբապեի հետ, եթե վերջինս ներողություն խնդրի իր պահվածքի համար

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն շարունակում է մնալ «Ռեալ Մադրիդի» ուշադրության կենտրոնում: Ինչպես տեղեկացնում է  As-ն, «արքայական» ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի փորձելու գնել ֆրանսիացի հարձակվողին, քանի որ գործարքը «սերուցքայինների» համար բավական թանկ կարժենա: Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը շարունակում է հետևել 24-ամյա ֆուտբոլիստի խաղին և նրան ձեռք կբերի, եթե ֆուտբոլիստը շուկայում ավելի հասանելի լինի: Մբապեի՝ […]

1 896 897 898 899 900 2,106