Author Archives: Miqayel

Սպորտինգի կիսապաշտպանի «ռաբոնա» տեսակի հարվածով խփած ֆանտաստիկ գոլը🎥

Պորտուգալական Լիգա ԲՎԻՆ-ի 24-րդ տուրում «Սպորտինգը» Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Բոավիշտայի» նկատմամ։ «Առյուծների» կազմից 17-րդ րոպեին «ռաբոնա» տեսակի հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ եզրային կիսապաշտպան Նունու Սանթուշը` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեյմսի 30-ամյա մարզիչը կրկնել է Տիտո Վիլանովայի տպավորիչ ցուցանիշը

Ֆրանսիական Լիգա 1-ի 27-րդ տուրում «Ռեյմսը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Մոնակոյին»։ «Ռեյմսը» ներքին առաջնությունում անպարտելիության տպավորիչ շարք է անցկացնում և վերջին անգամ Լիգա 1-ի շրջանակում պարտվել է դեռևս 2022 թ. սեպտեմբերի 18-ին` 8-րդ տուրում 0:3 հաշվով զիջելով նույն «Մոնակոյին»։ «Կարմրասպիտակների» անպարտելիության շարքն այժմ կազմում է 19 խաղ։ Հատկանշական է` որ «Ռեյմսն» այդ 19 խաղերից 17-ն […]

Խավի. «Երբեք չեմ ունեցել այն զգացումը, որ մենք հաղթում ենք մրցավարների օգնությամբ»

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» ծանր պայքարում 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»։ 87-րդ րոպեին բասկյան ակումբի հարձակվող Ինիակի Վիլիամսը հավասարեցրեց հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն, քննարկելով դրվագը VAR համակարգի պատասխանատուների հետ, չեղարկեց գոլը, քանի որ, նախքան դարպասի գրավումն, Իկեր Մունիայինը ձեռքով էր խաղացել։ Հանդիպումից հետո «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է այդ դրվագի մասին. […]

Առանց VAR-ի միջամտության` Բարսան ու Ռեալը Լա լիգայում հավասար միավորներ կունենային

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» ծանր պայքարում 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»։ 87-րդ րոպեին բասկյան ակումբի հարձակվող Ինիակի Վիլիամսը հավասարեցրեց հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն, քննարկելով դրվագը VAR համակարգի պատասխանատուների հետ, չեղարկեց գոլը, քանի որ, նախքան դարպասի գրավումն, Իկեր Մունիայինը ձեռքով էր խաղացել։ Այդ ամենով պայմանավորված` Onda Cero-ի և ESPN-ի հայտնի թղթակից Ալեքսիս Մարտինը, […]

Բարսելոնայի անհավանական փրկությունն Ատլետիկի դեմ հանդիպման վերջնամասում 🎥

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» ծանր պայքարում 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»։ Բասկյան ակումբը 90+4-րդ րոպեին պատասխան գնդակը խփելու հիանալի պահ կորցրին։ Ինիակի Վիլիամսը հարձակման աջ եզրով անցում ձեռնարկեց, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց, ինչից հետո նրա եղբայրը` Նիկո Վիլիամսը հապաղեց ու չկարողացավ լավ դիպչել գնդակին, արդյունքում փոխանցում ստացվեց այդ հպումը, իսկ […]

Իսպանական կրքեր «Սան Մամեսում». Բարսելոնան դժվարությամբ հաղթեց Ատլետիկին🎥

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Բավական համառ պայքարում ընթացած խաղում Խավիի թիմը հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 45+1-րդ րոպեին խփեց Ռաֆինիան։ Նշենք, որ 88-րդ րոպեին բասկյան ակումբը խփեց պատասխան գոլը, սակայն գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն Ինիակի Վիլիամսի խփած գոլն Իկեր Մունիայինի ձեռքով խաղի պատճառով չեղարկեց։ 90+4-րդ րոպեին […]

Թրիլլեր Հռոմում. Սասուոլոն գոլառատ խաղում հաղթեց Ռոմային🎥

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Սասուոլոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ «Ներովերդին» պարզապես շոկային մեկնարկ էր պատրաստել «գայլերի» համար և արդեն 18-րդ րոպեի դրությամբ երկու գնդակի առավելություն ստացավ. դուբլի հեղինակ դարձավ Արման Լորյենտեն։ Շատ չանցած` 26-րդ րոպեին, տանտերերը Նիկոլա Զալևսկիի ջանքերով կրճատեցին հաշիվը։ Թվում էր` կողմերն ընդմիջման կգնան 2:1 հաշվի պայմաններում, սակայն «Սասուոլոն» 45+4-րդ […]

Արտետա. «Գնացեք եկեղեցի, եթե դա ձեզ դուր չի գալիս»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան այն մարդկանց, որոնց դուր չի գալիս, թե ինչպես են «զինագործների» ֆուտբոլիստները տոնում խաղավերջում խփած հաղթական գոլերը, խորհուրդ է տվել գնալ եկեղեցի։ – Ձեզ անհանգստացնու՞մ է, որ ձեր խաղացողներն այդքան անվերահսկելի են տոնում հաջոդությունը։ – Ոչ։ Ֆուտբոլում բոլորն են տոնում հաղթանակները։ Դուք ցանկանում եք էմոցիաներ և կիրք։ Հաղթանակից և խփած գոլից […]

ԱՊԼ-ն ներկայացնող երկու ակումբներ հետաքրքրված են Ռաֆինիայի ծառայություներով

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլն» ու «Չելսին»։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է լինելու ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել մի շարք ֆուտբոլիստների։ Նշվում է, որ «կապտանռնագույնները» չեն ցանկանում բաժանվել Ռաֆինիայից և կցանկանար վաճառել այլ ֆուտբոլիստի, սակայն դեռևս ամենաշատը […]

Գոլային հրավառություն Մյունխենում. Բավարիան վստահ խաղով հաղթեց Աուգսբուրգին🎥

Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Աուգսբուրգի» դեմ: Հյուրերը պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել Յուլիան Նագելսմանի թիմի համար, քանի որ արդեն 3-րդ րոպեին Մերգիմ Բերիշայի ջանքերով բացեցին հաշիվը: Արագ բաց թողած գոլը կարծես զայրացրեց մյունխենյան ակումբին, ինչից հետո գնդակները մեկը մյուսի հետևից սկսեցին հայտնվել Ռաֆալ Գիկևիչի դարպասը, ով նախքան ընդմիջում բաց […]

1 895 896 897 898 899 2,107