Ռեալը վստահ խաղով հաղթեց Էսպանյոլին` կրճատելով Բարսելոնայից միավորների տարբերությունը🎥

Ռեալը վստահ խաղով հաղթեց Էսպանյոլին` կրճատելով Բարսելոնայից միավորների տարբերությունը🎥

11/03/2023 - 19:08

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Էսպանյոլի» դեմ։

Չնայած հանդիպումը բավական անհաջող սկսվեց «արքայական» ակումբի համար և 8-րդ րոպեին հյուրերը Խոսելուի ջանքերով բացեցին հաշիվը, միևնույն է, Կառլո Անչելոտիի թիմը բավական վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:1 հաշվով։

«Սերուցքայինների» կազմից էլ մեկական անգամ աչքի ընկան Վինիսիուսը, Էդեր Միլիտաոն ու Մարկո Ասենսիոն։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 56 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Մադրիդյան ակումբն առաջնության առաջատար «Բարսելոնայից» հետ է մնում 6 միավորով, սակայն, «բլաուգրանան» ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումն ու հյուրընկալվելիս կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։

«Էսպանյոլը», 27 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023