«Դխոժք այն անբարոյականին, ով ծնել է Փարիզը». Ռամոսը սկանդալի եզրին է🎥

«Դխոժք այն անբարոյականին, ով ծնել է Փարիզը». Ռամոսը սկանդալի եզրին է🎥

10/03/2023 - 22:10

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Բավարիային»՝ լքելով հետագա պայքարը:

Փարիզյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցել է նաև կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, ով այդ խաղից հետո հայտնվել է սկանդալի եզրին:

Բանն այն է, որ իսպանական հեռուստաընկերություններից Movistar Plus-ի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է հանդիպման ընթացքում 36-ամյա պաշտպանը վիրավորական խոսքեր հնչեցրել Փարիզի հասցեին:

Փորձագետները Ռամոսի շրթունքների միջոցով վերծանել են նրա խոսքերը: Նա ասել է հետևյալը. «Դժոխք այն անբարոյականին, ով ծնել է Փարիզը»:

Հատկանաշական է, որ իսպանացի ֆուտբոլիստն արդեն հերքել է, որ արտաբերել է «Փարիզ» բառը՝ Twitter-ի իր միկրոբլոգում կատարելով հետևյալ գրառումը.

«Սովորաբար, ես ուշադրություն չեմ դարձնում նման բաներին, սակայն չեմ պատրաստվում ընդունել մի բան, որը թույլ չեմ տվել: Ես այդ պահին երբեք չեմ ասել «Փարիզ», այլ ասել եմ պարզապես «փֆֆֆ» կամ «փսսս»: Այդ կերպ ես արտահայտել եմ իմ հիասթափությունը»,- գրել է Ռամոսը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սերխիո Ռամոսը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023