Իսպանական գրանդը, հնարավոր է, վարձակալի Ժոաու Կանսելուին
«Բավարիայի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուի ապագան կրկին մշուշոտ է։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, մյունխենյան ակումբը «Մանչեսթեր Սիթիին» հայտնել է, որ վարձակալության ավարտին չի գնելու պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Մանկունյական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփորձի վաճառել 28-ամյա պաշտպանին, սակայն «Սիթիի» ղեկավարները հասկանում են, որ պետք է դիտարկել Կանսելուին մեկ անգամ ևս […]