Author Archives: Miqayel

Կոնսեյսաու. «Պորտուն երկու խաղում էլ ավելի լավ տեսք ուներ»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Պորտուն» ընդհանուր դիմակայությունում 0:1 հաշվով պարտվեց «Ինտերին»` լքելով պայքարը։ Պատասխան հանդիպումից հետո (0:0) իր տպավորություններով է կիսվել «վիշապների» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն. ««Պորտուն» լավ էր խաղում և երկու հանդիպումներում էլ ավելի լավ տեսք ուներ, սակայն չկարողացանք անել ամենակարևորը` դառնալ գոլի հեղինակ։ Պետք է արժանին մատուցենք ֆուտբոլիստներին, քանի որ նրանք հիանալի հանդիպում […]

Հոլանդը պենտա-տրիկ գրանցած միայն երրորդ ֆուտբոլիստն է ՉԼ-ում

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» 7:0 հաշվով ջախջախեց «Լայպցիգին»։ «Քաղաքաբնակների» կազմից փայլուն հանդիպում անցկացրեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով դարձավ պենտա-տրիկի հեղինակ` մրցակցի դարպասն ուղարկելով 5 գնդակ։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 22-ամյա գոլահարը դարձել է միայն երրորդ ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայի շրջանակում պենտա-տրիկ է գրանցել։ Մինչ այս մրցաշարի շրջանակում միայն Լեո Մեսսիին (2012 թ.) […]

Ազար. «Ցանկանում եմ խաղալ և հաճույք ստանալ»

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էդեն Ազարը նշել է, որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։ «Երբ քեզ կարևոր ես զգում, վստահություն ունես, աջակցում են նաև երկրպագուները, ամեն ինչ ավելի հեշտ է։ Երբ գիտես, որ լավագույնն ես, ակնհայտ է, հնարավոր է, նաև ինչ-որ բանի կարիք ունենաս, բայց մարդկանց ավելի հեշտ է քեզ հասկանալ։ Երբ դու դժվար ժամանակահատված […]

Հոլանդը ՉԼ-ում խփած գոլերի քանակով շրջանցեց բազմաթիվ լեգենդար ֆուտբոլիստների

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» 7:0 հաշվով ջախջախեց «Լայպցիգին»։ «Քաղաքաբնակների» կազմից փայլուն հանդիպում անցկացրեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով դարձավ պենտա-տրիկի հեղինակ` մրցակցի դարպասն ուղարկելով 5 գնդակ։ Հոլանդը Չեմպիոնների լիգայի շրջանակում խփած գոլերի քանակը հասցրեց 33-ի և այդ ցուցանիշով շրջանցեց բազմաթիվ բազմաթիվ լեգենդար ֆուտբոլիստների։ Խոսքը Ժան-Պիեր Պապենի, Էդին Ջեկոյի, Ռայան Գիգսի (բոլորը` […]

Պորտուն ու Ինտերը չպարզեցին հաղթողին. «ներաձուրիները»` ՉԼ 1/4 եզրափակիչում են

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Պորտուի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «ներաձուրիները» հաղթել էին 1:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանն, ապա այն, որոշ վերապահումներով, անցավ հասար պայքարում, որի ընթացքում այդպես էլ դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, ինչի արդյունքում «Ինտերն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 1:0` նվաճելով Չեմպիոնների լիգայի […]

Հոլանդի գերանհավանական բենեֆիսը. Ման. Սիթին ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեց Լայպցիգին🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին« «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Լայպցիգի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանն, ապա «քաղաքաբնակների» հարձակվող Էրլինգ Հոլանդը պարզապես ֆանտաստիկ բենեֆիս էր պատրաստել և դարձավ պենտա-տրիկի հեղինակ` մրցակցի դարպասը գրավելով 5 անգամ։ Մեկական գոլ էլ իրենց անվան դիմաց գրանցեցին Իլկայ Գյունդողանն […]

Պորտու – Ինտեր. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» «Դրագաու» մարզադաշտում հյուրընկալվելիս կմրցի «Պորտուի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում «ներաձուրիները» հաղթել են 1:0 հաշվով։ Պատասխան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Մանչեսթեր Սիթի – Լայպցիգ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում կմրցի «Լայպցիգի» դեմ։ Դիմակայության առաջին խաղոյմ գրանցվել է 1:1 հաշիվը։ Պատասխան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Հայտնի է դարձել ԱԱ-2026-ի անցկացման ձևաչափը

Մարտի 16-ին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում կայանալու է ՖԻՖԱ-ի 73-րդ կոնգրեսը, որի ժամանակ կհաստատվի նաև ԱԱ-2026-ի անցկացման ձևաչափը։ Այդուհանդերձ, The Athletic-ին հաջողվել է պարզել, թե ինչ ձևաչափով է անցկացվելու մրցաշարը։ Այսպես, ԱԱ-2026-ն անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, որին մասնակցելու է 48 հավաքական. լինելու է 12 խումբ` 4 հավաքականով։ Խմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականները կպայքարը […]

Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Բավարիայի» երիտասարդական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` 19-ամյա ֆուտբոլիստն արդեն մոտ օրերս կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին։ Նշենք, որ Ռանոսը 2018 թ. հուլիսից հանդես է գալիս «Բավարիայի» համակարգում։ Նա 2022/23 մրցաշրջանից առաջ տեղափոխվել է «Բավարիա II», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 […]

1 893 894 895 896 897 2,107