Խավի. «Երբեք չեմ ունեցել այն զգացումը, որ մենք հաղթում ենք մրցավարների օգնությամբ»

Խավի. «Երբեք չեմ ունեցել այն զգացումը, որ մենք հաղթում ենք մրցավարների օգնությամբ»

13/03/2023 - 12:13

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» ծանր պայքարում 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»։

87-րդ րոպեին բասկյան ակումբի հարձակվող Ինիակի Վիլիամսը հավասարեցրեց հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն, քննարկելով դրվագը VAR համակարգի պատասխանատուների հետ, չեղարկեց գոլը, քանի որ, նախքան դարպասի գրավումն, Իկեր Մունիայինը ձեռքով էր խաղացել։

Հանդիպումից հետո «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է այդ դրվագի մասին.

«Մունիայինն ակնհայտ ձեռքով խաղաց։ Մենք վստահում ենք մրցավարներին։ Երբեք չեմ ունեցել այն զգացումը, որ մենք հաղթում ենք մրցավարների օգնությամբ։

Սկզբում ես ձեռքով խաղը ես չէի նկատել և մտածել էի, թե խաղից դուրս է։ Ավելի ուշ դիտեցի դրվագի տեսակրկնապատկերը` համոզվելով, որ, իրոք, ձեռքով խաղ կար»,- հավելել է 43-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023