Գոլային հրավառություն Մյունխենում. Բավարիան վստահ խաղով հաղթեց Աուգսբուրգին🎥

Գոլային հրավառություն Մյունխենում. Բավարիան վստահ խաղով հաղթեց Աուգսբուրգին🎥

11/03/2023 - 20:58

Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Աուգսբուրգի» դեմ:

Հյուրերը պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել Յուլիան Նագելսմանի թիմի համար, քանի որ արդեն 3-րդ րոպեին Մերգիմ Բերիշայի ջանքերով բացեցին հաշիվը:

Արագ բաց թողած գոլը կարծես զայրացրեց մյունխենյան ակումբին, ինչից հետո գնդակները մեկը մյուսի հետևից սկսեցին հայտնվել Ռաֆալ Գիկևիչի դարպասը, ով նախքան ընդմիջում բաց թողեց չորս գնդակ. դուբլի հեղինակ դարձավ Բենջամեն Պավարը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոաու Կանսելուն և Լերոյ Սանեն:

Կողմերն ընդմիջման գնացին 4:1 հաշվի պայմաններում:

Երկրորդ կեսը մեկնարկել էր ավելի հանգիստ պայքարում, սակայն 60-րդ րոպեին հյուրերը կրճատեցին հաշիվը. կրկին աչքի ընկավ Բերիշան՝ դառնալով դուբլի հեղինակ:

Այդուհանդերձ, շատ չանցած «Բավարիան» վերականգնեց երեք գնդակի առավելությունը. 74-րդ րոպեին աչքի ընկավ Ալֆոնսո Դևիսը:

Հանդիպումն ավարտվեց այնպես, ինչպես մեկնարկել էր՝ «Աուգսբուրգի» խփած գոլով. 90+3-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Իրվին Կարդոնան:

Այսպիսով, գերգոլառատ խաղում «Բավարիան» հաղթեց 5:3 հաշվով, ինչից հետո վաստակեց 52 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը:

«Աուգսբուրգը», 27 միավորով, 13-րդն է:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023