Բարսելոնայի անհավանական փրկությունն Ատլետիկի դեմ հանդիպման վերջնամասում 🎥

Բարսելոնայի անհավանական փրկությունն Ատլետիկի դեմ հանդիպման վերջնամասում 🎥

13/03/2023 - 11:12

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» ծանր պայքարում 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»։

Բասկյան ակումբը 90+4-րդ րոպեին պատասխան գնդակը խփելու հիանալի պահ կորցրին։

Ինիակի Վիլիամսը հարձակման աջ եզրով անցում ձեռնարկեց, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց, ինչից հետո նրա եղբայրը` Նիկո Վիլիամսը հապաղեց ու չկարողացավ լավ դիպչել գնդակին, արդյունքում փոխանցում ստացվեց այդ հպումը, իսկ գնդակը գնաց դեպի Յուրի Բերչիչեի ուղղությամբ, ում հուժկու հարվածից հետո «Բարսային» փրկեց դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, իսկ վրա հասած Գորկա Գուրուսետան փորձեց գրավել դարպասի դատարկ մնացած անկյունը, սակայն դարպասաձողի օգնությամբ «բլաուգրանային» փրկեց արդեն Մարկոս Ալոնսոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023