Author Archives: Miqayel

Դրամա Մադրիդում. Վիլյառեալը comeback արեց Ռեալի դեմ խաղում 🎥

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական դինամիկ և գոլառատ ֆուտբոլ ստացվեց, որն ավարտվեց «դեղին սուզանավի» հաղթանակով` 3:2 հաշվով։ Նշենք, որ մինչև 70-րդ րոպեն հյուրերը պարտվում էին 1:2 հաշվով, սակայն Կիկիե Սետիենի թիմը կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու հաղթանակ կորզել։ «Վիլյառեալի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Սամու […]

Բարնլին հաղթեց Միդլսբրոյին` նվաճելով ԱՊԼ-ի ուղեգիր🎥

Անգլիական Չեմպիոնշիփի 40-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարնլին» հյուրընկալվելիս մրցեց «Միդլսբրոյի» դեմ։ Հավասար պայքարում ընթացած խաղում հյուրերը հաղթեցին 2:1 հաշվով։ Վենսան Կոմպանիի թիմին հաղթանակ պարգևեցին Էշլի Բարնսի և Կոնոր Ռոբերտսի խփած գոլերը։ «Բորոյի» կազմից միակ գոլը խփեց Չուբա Ակպոմը։ Այսպիսով, այս հաղթանակից հետո «Բարնլին» վաստակեց 87 միավոր և առաջնության ավարտից 6 տուր առաջ նվաճեց Պրեմիեր լիգայի […]

Անչելոտի. «1272 խաղից հետո ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու»

Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ») հայտարարել է, որ պատրաստվում է տոնել մարզչական կարիերայի 1300-րդ խաղը։ «12727 խաղից հետո ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու։ Բնականաբար, խաղից խաղ հաշվարկ չեմ անում, սակայն վերջերս նկատեցի, որ մոտեցել եմ 1300-րդ խաղիս։ Կտոնեմ, երբ հասնեմ այդ նշակետին»,- «Պապա Կառլոյի» խոսքերը մեջբերում է Marca-ն։ Հավելենք, որ իտալացի մասնագետը մարզել է «Ռեջինան» (1995-96 […]

ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը ֆավորիտ է Մամարդաշվիլիին ձեռք բերելու հարցում

«Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին, հնարավոր է, կարեիրան շարունակի «Լեսթերի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «աղվեսները» վրացի դարպասապահի տրանսֆերի հարցում առաջ են անցել մրցակիցներից։ Այժմ հենց «Լեսթերն» է ֆավորիտ Մամարդաշվիլիին ձեռք բերելու հարցում։ Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա դարպասապահի գործակալ Լևան Սեթուրտիձեն օրեր առաջ եղել է Լոնդոնում և բանակցություններ վարել «կապույտների» ներկայացուցիչների հետ` […]

Սպերցյանի գոլը. Կրասնոդարը 11-մետրանոցներով հաղթեց Ռոստովին 🎥

Ռուսաստանի գավաթի Ռեգիոնների ուղու կիսաեզրափակիչի առաջին փուլի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցեց «Ռոստովի» դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվաշարի ժամանակ ավելի դիպուլ գտնվեցին «ցլերը»` հաղթելով 5:3 հաշվով։ «Կրասնոդարի» կաղմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով 24-րդ րոպեին խփեց իր թիմի միակ գոլը։ 22-ամյա կիսապաշտպանը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ […]

Ռանոսը որոշում է կայացրել իր ապագայի հարցում

«Բավարիա II»-ի կենտրոնական հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Bayern&Germany-ն, 19-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ, որն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։ «Բավարիան», ընդհակառակը, ցանկանում է, հայազգի հարձակվողին պահել թիմում, սակայն դեռևս պատրաստ չէ նրան տեղափոխել առաջին թիմ։ Ռանոսը չի ցանկանում մնալ […]

Մոուրինիոն, հնարավոր է, դառնա ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Սաուդյան Արաբիայից անհավանական առաջարկ է ստացել։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «Յուրահատուկի» ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի կառավարությունը։ Աղբյուրի փոխանցմամբ` պորտուգալացի մասնագետին առաջարկել են 2 տարվա պայմանագիր և տարեկան 60 մլն եվրո աշխատավարձ։ Բացի դրանից, Մոուրինիոն ընտրության հնարավորություն է ունենալու գլխավորել Սաուդյան Արաբիայի հավաքականը, «Ալ Ահլին» կամ էլ «Ալ […]

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը նոր առաջատար ունի

ՖԻՖԱ-ն ապրիլի 6-ին ներկայացրել է հավաքականների դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակը։ Թարմացումից հետո առաջատարի փոփոխություն է եղել. այժմ դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Արգենտինա (+1) – 1840.93 միավոր Ֆրանսիա (+1) – 1838.45 Բրազիլիա (-2) – 1834.21 Բելգիա – 1792.53 Անգլիա – 1792.43 Նիդեռլանդներ – 1731.23 Խորվաթիա – […]

Բարսելոնայի դեմ արտագնա խաղերում հեթ-տրիկի հեղինակ դարձած բոլոր ֆուտբոլիստները

Իսպանայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս ֆանտաստիկ խաղով 4:0 հաշվով ջախջախեց «Բարսելոնակին»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ «Արքայական» ակումբի կազմից փայլեց Կարիմ Բենզեման` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Mister Chip-ը ներկայացրել է «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղերում երբևէ հեթ-տրիկի հեղինակ դարձած բոլոր ֆուտբոլիստներին. Լուիս Արագոնես («Բետիս») – 1961 թ. Ֆերենց Պուշկաշ («Ռեալ Մադրիդ») – 1963 թ. Թոնի Կուրբոշ («Մեց») […]

Նանտի հրաշքը. «դեղձանիկները» երկրորդ տարին անընդմեջ կխաղան Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում🎥

Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակիչում «Նանտը» «Բոժուար» մարզադաշտում մրցեց «Լիոնի» դեմ։ Կարելի է ասել` անակնկալ արդյունք գրանցվեց այս խաղում, քանի որ տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով։ Անտուան Կոմբուարեի թիմին հաղթանակ պարգևեց 57-րդ րոպեին խփած Լյուդովիկ Բլայի խփած միակ գոլը։ Այսպիսով, «դեղձանիկները» դուրս եկան Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ և ապրիլի 29-ին կմրցեն «Անսի» – «Թուլուզ» դիմակայության հաղթողի դեմ։ Հատկանշական է, […]

1 872 873 874 875 876 2,107