ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը նոր առաջատար ունի

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը նոր առաջատար ունի

06/04/2023 - 14:49

ՖԻՖԱ-ն ապրիլի 6-ին ներկայացրել է հավաքականների դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակը։

Թարմացումից հետո առաջատարի փոփոխություն է եղել. այժմ դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Արգենտինա (+1) – 1840.93 միավոր
  2. Ֆրանսիա (+1) – 1838.45
  3. Բրազիլիա (-2) – 1834.21
  4. Բելգիա – 1792.53
  5. Անգլիա – 1792.43
  6. Նիդեռլանդներ – 1731.23
  7. Խորվաթիա – 1730.02
  8. Իտալիա – 1713.66
  9. Պորտուգալիա – 1707.22
  10. Իսպանիա – 1682.85

Նշենք, որ Արգենտինայի հավաքականը 2017 թ. մարտի 9-ից ի վեր առաջին անգամ է գլխավորել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը։

Հավելենք, Հայաստանի հավաքականը, նախորդ թարմացման համեմատ, նահանջել է երկու հորիզոնականով և, 1224.08 միավորով, զբաղեցնում է 97-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023