Բարնլին հաղթեց Միդլսբրոյին` նվաճելով ԱՊԼ-ի ուղեգիր🎥

Բարնլին հաղթեց Միդլսբրոյին` նվաճելով ԱՊԼ-ի ուղեգիր🎥

08/04/2023 - 14:03

Անգլիական Չեմպիոնշիփի 40-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարնլին» հյուրընկալվելիս մրցեց «Միդլսբրոյի» դեմ։

Հավասար պայքարում ընթացած խաղում հյուրերը հաղթեցին 2:1 հաշվով։

Վենսան Կոմպանիի թիմին հաղթանակ պարգևեցին Էշլի Բարնսի և Կոնոր Ռոբերտսի խփած գոլերը։

«Բորոյի» կազմից միակ գոլը խփեց Չուբա Ակպոմը։

Այսպիսով, այս հաղթանակից հետո «Բարնլին» վաստակեց 87 միավոր և առաջնության ավարտից 6 տուր առաջ նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր. «երկնագույնները» գլխավորում են Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը։

«Միդլսբրոն», 67 միավորով, 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023