Բարսելոնայի դեմ արտագնա խաղերում հեթ-տրիկի հեղինակ դարձած բոլոր ֆուտբոլիստները

Բարսելոնայի դեմ արտագնա խաղերում հեթ-տրիկի հեղինակ դարձած բոլոր ֆուտբոլիստները

06/04/2023 - 14:23

Իսպանայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս ֆանտաստիկ խաղով 4:0 հաշվով ջախջախեց «Բարսելոնակին»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

«Արքայական» ակումբի կազմից փայլեց Կարիմ Բենզեման` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։

Mister Chip-ը ներկայացրել է «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղերում երբևէ հեթ-տրիկի հեղինակ դարձած բոլոր ֆուտբոլիստներին.

  1. Լուիս Արագոնես («Բետիս») – 1961 թ.
  2. Ֆերենց Պուշկաշ («Ռեալ Մադրիդ») – 1963 թ.
  3. Թոնի Կուրբոշ («Մեց») – 1984 թ.
  4. Մանոլո Պենիա («Վալյադոլիդ») – 1987 թ.
  5. Բալտազար («Ատլետիկո Մադրիդ») – 1989 թ.
  6. Ֆրանսիսկո Հիգուերա («Սարագոսա») – 1994 թ.
  7. Միլինկո Պանտիչ («Ատլետիկո Մադրիդ») – 1997 թ. (Խմբ.` դարձել է պոկերի հեղինակ)
  8. Անդրեյ Շևչենկո («Դինամո Կիև») – 1997 թ.
  9. Դիեգո Ֆորլան («Վիլյառեալ») – 2005 թ.
  10. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 2021 թ.
  11. Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ») – 2023 թ.

Նշենք, որ «Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Միլինկո Պանտիչը միակ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է հյուրընկալվելիս 4 անգամ գրավել «Բարսելոնայի» դարպասը։

Դա տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի 1997/98 խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, սակայն մադրիդյան ակուկբն այդ խաղում պարտվել է 4:5 հաշվով և լքել պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023