Մոուրինիոն, հնարավոր է, դառնա ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը

Մոուրինիոն, հնարավոր է, դառնա ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը

07/04/2023 - 11:30

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Սաուդյան Արաբիայից անհավանական առաջարկ է ստացել։

Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «Յուրահատուկի» ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի կառավարությունը։

Աղբյուրի փոխանցմամբ` պորտուգալացի մասնագետին առաջարկել են 2 տարվա պայմանագիր և տարեկան 60 մլն եվրո աշխատավարձ։

Բացի դրանից, Մոուրինիոն ընտրության հնարավորություն է ունենալու գլխավորել Սաուդյան Արաբիայի հավաքականը, «Ալ Ահլին» կամ էլ «Ալ Նասրը», որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն։

60-ամյա մասնագետի պայմանագրում հատուկ կետ է ներառվելու, որը թույլ կտա նրան առաջին մրցաշրջանից հետո սեփական ցանկության դեպքում խզել այն։

Նշենք, որ եթե Մոուրինիոն ընդունի այդ առաջարկը, կդառնա ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը։

Ներկա պահին աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը Դիեգո Սիմեոնեն է («Ատլետիկո Մադրիդ»), ում տարեկան աշխատավարձը 34 մլն եվրո է։

Հավելենք, որ Ժոզե Մոուրինիոն, ամեն դեպքում, դեռևս մտադիր չէ հեռանալ «Ռոմայից», որի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ «Յուրահատուկը» «գայլերի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2021 թ. հուլիսին։ Մոուրինիոն հռոմեական ակումբի ղեկին 2022 թ. դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023