Դրամա Մադրիդում. Վիլյառեալը comeback արեց Ռեալի դեմ խաղում 🎥

Դրամա Մադրիդում. Վիլյառեալը comeback արեց Ռեալի դեմ խաղում 🎥

09/04/2023 - 01:01

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական դինամիկ և գոլառատ ֆուտբոլ ստացվեց, որն ավարտվեց «դեղին սուզանավի» հաղթանակով` 3:2 հաշվով։

Նշենք, որ մինչև 70-րդ րոպեն հյուրերը պարտվում էին 1:2 հաշվով, սակայն Կիկիե Սետիենի թիմը կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու հաղթանակ կորզել։

«Վիլյառեալի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Սամու Չուկվուեզեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Խոսե Լուիս Մորալեսը։

«Արքայական» ակումբից գոլի հեղինակ դարձավ Վինիսիուսը, իսկ Պաու Տորեսը գրավեց սեփական դարպասը։

Այս հաղթանակից հետո «Վիլյառեալը» վաստակեց 47 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։

«Ռեալը» մնաց 59 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023