ՉԼ. Ռեալը դուրս եկավ 1/4 եզրափակիչ 🎥

ՉԼ. Ռեալը դուրս եկավ 1/4 եզրափակիչ 🎥

07/03/2024 - 01:51

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Լայպցիգի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում «արքայական» ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։

Պատասխան խաղն անցավ բավական համառ պայքարում, որն ավարտվեց 1:1 հաշվով։

«Արքայական» ակումբի կազմից հաշիվը 65-րդ րոպեին բացեց Վինիսիուսը, իսկ հյուրերի պատասխան գոլը երեք րոպե անց խփեց հունգարացի կենտրոնական պաշտպան Վիլի Օրբանը։

Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:1 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023