Ռյուդիգեր. «Չենք տոնում այս հաղթանակը, քանի որ վատ խաղացինք»

Ռյուդիգեր. «Չենք տոնում այս հաղթանակը, քանի որ վատ խաղացինք»

07/03/2024 - 14:20

«Ռեալ Մադրիդը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։

1/8 եզրափակիչում «արքայական» ակումբն ընդհանուր դիմակայությունում 2:1 հաշվով առավելության հասավ «Լայպցիգի» նկատմամբ։

Դիմակայության պատասխան հանդիպումից (1:1) հետո մադրիդյան ակումբի կենտրոնական պաշտտպան Անտոնիո Ռյուդիգերը կիսվել է տպավորություններով.

«Չենք տոնում այս հաղթանակը, քանի որ վատ խաղացինք։ Չեմ կարծում, թե մենք մտովի առաջին խաղում էինք մնացել։ Մենք դանդաղկոտ և անզգույշ էինք գործում, քիչ էինք պայքարում գնդակը խլելու համար։ Չեմպիոնների լիգայում նման խաղի համար կարող են պատժել։

Մրցակիցը մեզ ստիպել էր փակվել սեփական դարպասի ուղղությամբ, որին մենք չէինք կարողանում պատասխանել։

Մեր խնդիրը դասեր քաղելն է։ Չեմպիոնների լիգայում անհնար է միշտ այսպես խաղալ։ Պետք է 90 և ավելի լավ րոպե գերկենտրոնացած խաղաս»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է CBS Sports-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023