Կարագեր. «Ռեալը ներկա պահին Եվրոպայի լավագույն ակումբների շարքում չէ»

Կարագեր. «Ռեալը ներկա պահին Եվրոպայի լավագույն ակումբների շարքում չէ»

07/03/2024 - 12:22

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական մարզադաշտում մրցեց «Լայպցիգի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Արքայական» ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:1 հաշվով` դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հանդիպումից հետո «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը, ով ներկայումս CBS Sports Golazo հեռուստաընկերությունում աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ, նշել է, որ «Ռեալը» ներկա պահին լավագույն ակումբների շարքում չէ.

««Լայպցիգը» երկու խաղում էլ հիանալի տեսք ուներ. վերահսկում էր հանդիպման ընթացքն ու ավելի լավ էր խաղում։

Պարզապես «Ռեալի» ու «Սանտիագո Բեռնաբեուի» մթնոլորտը թույլ տվեցին հաղթահարել մրցակցի արգելքը։ Սա լավ բան չի հուշում Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար պայքարելու տեսանկյունից:

Այժմ «Ռեալը» էականորեն զիջում է «Մանչեսթեր Սիթիին», հավանաբար նաև` «Ինտերին» ու «Արսենալին»։ Վստահ եմ` նրանք ավելի լավ կսկսեն հանդես գալ, սակայն «Ռեալը» ներկա պահին Եվրոպայի լավագույն ակումբների շարքում չէ»,- նշել է Կարագերը CBS Sports Golazo-ի ուղիղ եթերում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023