Օրբան. «Մրցավարները խիզախություն չունեն Վինիսիուսի նման ֆուտբոլիստներին  հեռացնել դաշտից»🎥

Օրբան. «Մրցավարները խիզախություն չունեն Վինիսիուսի նման ֆուտբոլիստներին հեռացնել դաշտից»🎥

07/03/2024 - 16:15

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Լայպցիգը» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Ցլերն» ընդհանուր դիմակայությունում պարտվեցին 1:2 հաշվով` լքելով պայքարը։

Հանդիպման 55-րդ րոպեին վիճակահարույց դրվագ գրանցվեց. «արքայական» ակումբի վինգեր Վինիսիուսը նախ դաշտի կենտրոնում խախտեց կանոնները «Լայպցիգի» ավագ Վիլի Օրգանի նկատմամբ, ապա երկու ձեռքով բռնեց նրա վզից և հրեց հունգարացի ֆուտբոլիստին։

Հանդիպման գլխավոր մրցավար Դավիդե Մասան միայն դեղին քարտ ցույց տվեց Վինիսիուսին, սակայն Օրբանը կարծում է, որ բրազիլացուն պետք էր հեռացնել դաշտից.

«Ցավոք, մրցավարները խիզախություն չունեն Վինիսիուսի նման ֆուտբոլիստներին հեռացնել դաշտից։ Այդ դրվագում մրցավարը պետք է կարմիր քարտ ցույց տար։ Նա երկու ձեռքով հարվածեց վզիս։ Դա անհարգալից վերաբերմունք է»,- մեջբերում է Sky Sport Deutschland-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023