ՉԼ. Ման. Սիթին կրկին հաղթեց Կոպենհագենին` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

ՉԼ. Ման. Սիթին կրկին հաղթեց Կոպենհագենին` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

07/03/2024 - 02:15

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Կոպենհագենի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «քաղաքաբնակները» հաղթել էին 3:1 հաշվով։

Պատասխան խաղում մրցաշարի գորժող հաղթողը կրկին առավելության հասավ նույն` 3:1 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմի գոլերը խփեցին Մանուել Ականջին, Խուլիան Ալվարեսն ու Էրլինգ Հոլանդը, հյուրերի կազմից աչքի ընկավ Մոհամեդ Էլյունուսին։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 6:2 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023