Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 1/4 և 1/2 եզրափակիչների վիճակահանությունը
Այսօր` մարտի 15-ին` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կկայանա Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի 1/4 և 1/2 եզրափակիչների վիճակահանությունը, որի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 15:00-ին։ Մրցաշարի 1/4 եզրափակիչի ուղեգիր են նվաճել Մադրիդի «Ռեալը», Մադրիդի «Ատլետիկոն», «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալն» ու ՊՍԺ-ն։ Մրցաշարի այս փուլից սկսած` նույն երկրների ներկայացուցիչները կարող են զույգ կազմել միմյանց հետ։ […]