ԵԼ. Միլանը կրկին հաղթեց Սլավիա Պրահային` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

ԵԼ. Միլանը կրկին հաղթեց Սլավիա Պրահային` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

15/03/2024 - 00:03

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» «Ֆորտունա Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց չեխական «Սլավիա Պրահայի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «ռոսոներիները» հաղթել էին 4:2 հաշվով։

Դիմակայության պատասխան խաղում Ստեֆանո Պիոլիի թիմը կրկին հաղթեց` այս անգամ առավելության հասնելով 3:1 հաշվով։

Միլանյան ակումբի գոլերը խփեցին Քրիստիան Պուլիշիչը, Ռուբեն Լոֆթուս-Չիկն ու Ռաֆայել Լեաուն։

Տանտերերի կազմից աչքի ընկավ Մատեյ Յուրաշեկը։

Նշենք, որ չեխական ակումբը 20-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Տոմաշ Հոլեշը։

Այսպիսով, «Միալնն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 7:3 հաշվով` դուրս գալով Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023