ԵԼ. Բայերը անհավանական comeback-ով դուրս եկավ 1/4 եզրափակիչ 🎥

ԵԼ. Բայերը անհավանական comeback-ով դուրս եկավ 1/4 եզրափակիչ 🎥

15/03/2024 - 02:10

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Բայերը» սեփական մարզադաշտում մրցեց ադրբեջանական «Կարաբախի» դեմ։

Հիշեցնենք,որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։

Հանդիպումն անցավ գերլարված և անհավանական սցենարով. տանտերերը հաղթեցին 3:2 հաշվով։

Հանդիպման ընթացքում Խաբի Ալոնսոյի թիմը պարտվում էր 0:2 հաշվով, սակայն կարողացավ անհավանական comeback անել։

«Դեղագործների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Պատրիկ Շիկը, ով աչքի ընկավ նախ 90+3-րդ, ապա` 90+7-րդ րոպեին։ Մեկ գոլ էլ խփեց Ժերեմի Ֆրիմպոնգը։

Հյուրերի կազմից աչքի ընկան Աբդելա Զուբիրն ու Ժունինյոն։

Նշենք, որ հյուերը երկրորդ գոլը խփեցին դաշտում մեկ ֆուտբոլիստ քիչ ունենալու պայմաններում. 62-րդ րոպեին դաշտից հեռացվեց Էլվին Ջաֆարգուլիևը։

Ավելացնենք, որ դիմակայության առաջին խաղում նույնպես «Բայերը» 0:2 հաշվով պարտվելուց հետո կարողացավ ոչ-ոքի կորզել, իսկ փրկության գոլը կրկին խփել էր Պատրիկ Շիկը` աչքի ընկնելով մրցավարի կողմից ավելացված երկրորդ րոպեին։

Այսպիսով, «Բայերն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:4 հաշվով` դուրս գալով Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023