ԵԼ. Վեսթ Հեմը քարը քարի վրա չթողեց Ֆրայբուրգին` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

ԵԼ. Վեսթ Հեմը քարը քարի վրա չթողեց Ֆրայբուրգին` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

14/03/2024 - 23:39

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղուն «Վեսթ Հեմը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Ֆրայբուրգի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։

Պատասխան խաղում «մրճահարները» պարզապես քարը քարի վրա չթողեցին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։

Դևիդ Մոյեսի թիմից դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Քուդուսը, մեկական գոլ էլ խփեցին Լուկաս Պակետան, Ջարեդ Բոուենն ու Արոն Կրեսվելը։

Այսպիսով, «Վեսթ Հեմը» դուրս եկավ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023