Author Archives: Miqayel

Բավարիան շարունակում է փայլել` խոշոր հաշվով հաղթելով Դարմշտադտին 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Դարմշտադտի» դեմ։ Թոմաս Տուխելի թիմը շարունակում է տպավորիչ հանդիպումների շարքը` 5:2 հաշվով կամային հաղթանակ տարավ։ «Ռեկորդ մայսթերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջամալ Մուսիալան, մեկական գոլ էլ խփեցին Հարի Քեյնը, Սերժ Գնաբրին ու Մաթիս Թելը Տանտերերի կազմից աչքի ընկան Թիմ Շկարկեն ու Օսկար Վիլհելմսոնը։ […]

«Զզվել եմ այս գնդակներից. միշտ նույն բանն է». Ման. Սիթիի սպորտային տնօրենը` ՉԼ վիճակահանության մասին

«Մանչեսթեր Սիթիի» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության մասին. «Զզվել եմ այս գնդակները. միշտ նույն բանն է։ Նախորդ տարի էլ էր նույն վիճակահանությունը. միայն «Լիվերպուլին» «Արսենալն» է փոխարինել։ Կփորձենք հիշել, թե ինչ կատարվեց նախորդ մրցաշրջանում. չէ՞ որ մեզ հաջողվեց դուրս գալ եզրափակիչ։ Մրցակիցն ամենաշատն է հաղթել Չեմպիպիոնների լիգան։ Նրանք շատ […]

Ման. Յունայթեդը մինչև 2035 թ. խոշոր տուգանք կվճարի Adidas-ին` ՉԼ-ի ուղեգիր չնվաճելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» և մարզահագուստ արտադրող Adidas ընկերության հետ պայմանագրում առկա է նաև տուգանքի հատուկ կետ` կապված Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու հետ։ The Times-ը հայտնում է, որ «կարմիր սատանաները» մինչև 2035 թ. Adidas-ին կվճարեն 10 մլն ֆունտ ստերլինգ տուգանք` յուրաքանչյուր Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու համար։ Կողմերի միջև ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին, որը կողմերը 10 […]

Պրեմիեր լիգայի պատմության լավագույն վինգերներն` ըստ Շիրերի

Անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը, ով ներկայումս որպես փորձագետ աշխատում է BBC հեռուստաընկերությունում, ներկայացրել է իր վարկածով առաջնության լավագույն վինգերներին։ Շիրերը Ռոնալդուի նկատմամբ իր դիրքորոշումը բացատրել է այն հանգամանքով, որ պորտուգալացու գոլերի մեծ մասը և նվաճած տիտղոսները եղել են ոչ թե Պրեմիեր լիգայում, այլ իսպանական Լա լիգայում` Մադրիդի «Ռեալի» կազմում, փոխանցում է […]

Լևանդովսկի. «Վստահ եմ` ՊՍԺ-ի դեմ ավելի լավ կխաղանք»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում ՊՍԺ-ի դեմ կայանալիք դիմակայության մասին. «ՊՍԺ-ում, բացի Կիլիան Մբապեից, նաև այլ ֆուտբոլիստներ են խաղում, օրինակ, Ուսման Դեմբելեն։ Նրա համար շատ էմոցիոնալ խաղ կստացվի։ Վստահ եմ, որ ՊՍԺ-ի դեմ ավելի կխաղանք և դուրս կգան կիսաեզրափակիչ»,- լեհ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հավելենք, որ «Բարսելոնա» – […]

Արսեն Զախարյանն առաջին գոլը խփեց Ռեալ Սոսիեդադի կազմում 🎥

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» սեփական մարզադաշտում մրցում է «Կադիսի» դեմ։ Բասկյան ակումբի կազմից 68-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Արսեն Զախարյանը` հաշիվը դարձնելով 2:0։ Նշենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Սոսիեդադ» տեղափոխվելուց հետո խփեց առաջին գոլը։ Ակումբի կազմում սա նրա 26-րդ հանդիպումն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել

Վնասվածք ստացած Նաիր Թիկնիզյանին Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոխարինել է «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 22-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի, իսկ մարտի 26-ին` Չեխիայի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Սարգիս Ադամյանի գոլը Լայպցիգի դարպասը 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Քյոլնը» տնային խաղում մրցում է «Լայպցիգի» դեմ։ Հանդիպման 15-րդ րոպեին տանտերերի կազմից աչքի ընկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը` հաշիվը դարձնելով 1:1։ Նշենք,որ Ադամյանը Բունդեսլիգայում նախորդ գոլը խփել էր 2022 թ. սեպտեմբերի 3-ին` գրավելով «Վոլֆսբուրգի» դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Իսպանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու հաջորդ հանդիպումներին։ «Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե Լա Ֆուենտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Դավիդ Ռայա («Արսենալ», Անգլիա), Ալեքս Ռեմիրո («Ռեալ Սոսիեդադ») Պաշտպաններ – Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Պաու Կուբարսի («Բարսելոնա»), Խեսուս Նավաս («Սևիլիա»), Պեդրո Պոռո […]

Սարգիս Ադամյանը երրորդ խաղում անընդմեջ Քյոլնի մեկնարկային կազմում է

Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Քյոլնը» տնային խաղում կմրցի «Լայպցիգի» դեմ։ Երրորդ խաղում անընդմեջ «Քյոլնի» մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 581 582 583 584 585 2,106