ՉԼ. Սիմեոնեն մեկ ակումբի ղեկին տարած հաղթանակների քանակով զիջում է միայն Ֆերգյուսոնին, Գվարդիոլային ու Վենգերին

ՉԼ. Սիմեոնեն մեկ ակումբի ղեկին տարած հաղթանակների քանակով զիջում է միայն Ֆերգյուսոնին, Գվարդիոլային ու Վենգերին

14/03/2024 - 14:38

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ատլետիկո Մադրիդը» 11-մետրանոցներով հաղթեց «Ինտերին` դուրս գալով հաջորդ փուլ։

Այդ հաղթանակը հոբելյանական է դարձել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի համար։ Արգենտինացի մասնագետը «Ատլետիկոյի» ղեկին Չեմպիոնների լիգայում տարել է 50-րդ հաղթանակը։

Լրագրող Պեդրո Մարտինան հայտնում է, որ Սիմեոնեն Չեմպիոնների լիգայում մեկ ակումբի ղեկին տարած հաղթանակների քանակով զիջում է միայն Սըր Ալեքս Ֆերգյուսոնին («Մանչեսթեր Յունայթեդ», 102), Արսեն Վենգերին («Արսենալ», 83) և Պեպ Գվարդիոլային («Մանչեսթեր Սիթի», 56)։

Այդ ցուցանիշով լավագույն հնգյակը եզրափակում է Կառլո Անչելոտին, որը Չեմպիոնների լիգայում «Ռեալ Մադրիդի» ղեկին տարել է 43 հաղթանակ։

Հավելենք, որ «Ատլետիկոն» ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում, ընդհանուր առմամբ, տարել է 81 հաղթանակ։

«Հնդկացիները» մրցաշարի շրջանակում լավագույնք արդյունքը գրանցել են 1973/74, 2013/14 և 2015/16 մրցաշրջաններում, երբ հասել են մինչև եզրափակիչ։ «Ատլետիկոն» եզրափակիչում երկու անգամ պարտվել է Մադրիդի «Ռեալին», մեկ անգամ` Մյունխենի «Բավարիային»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023