Անգլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար

Անգլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար

14/03/2024 - 21:26

Անգլիայի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։

«Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Սեմ Ջոնսթոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Արոն Ռամդեյլ («Արսենալ»)

Պաշտպաններ – Ջարեդ Բրենթվեյթ («Էվերթոն»), Բեն Չիլվել («Չելսի»), Լյուիս Դանք («Բրայթոն»), Ջո Գոմես («Լիվերպուլ»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Հարի Մագուայեր («Մանչեսթեր Յունայթեդ»), Կայել Վոլքեր, Ջոն Սթոունզ (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»)

Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Կոնոր Գալահեր («Չելսի»), Ջորդան Հենդերսոն («Այաքս», Նիդերլանդներ), Ջեյմս Մեդիսոն («Տոտենհեմ»), Դեկլան Ռայս («Արսենալ»)

Հարձակվողներ – Ջարեդ Բոուեն («Վեսթ Հեմ»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»), Հարի Քեյն («Բավարիա», Գերմանիա), Քոուլ Պալմեր («Չելսի»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Բուկայո Սակա («Արսենալ»), Իվան Թոնի («Բրենթֆորդ»), Օլի Վոթկինս («Ասթոն Վիլա»)

Նշենք, որ Ջարեդ Բրենթվեյթն ու Էնթոնի Գորդոնն առաջին անգամ են հրավիրվել Անգլիայի հավաքականը։

Հավելենք, որ Անգլիայի հավաքականը մարտի 23-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բրազիլիայի, իսկ մարտի 26-ին` Բելգիայի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023