Պեդրին ապաքինվել է վնասվածքից

Պեդրին ապաքինվել է վնասվածքից

29/03/2024 - 10:49

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին ապաքինվել է ազդրի մկանային վնասվածքից, հայտնում է Diaro Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ` 21-ամյա ֆուտբոլիստը մարտի 28-ին խոտածածկի վրա անհատական մարզում է անցկացրել, սակայն «բլաուգրանայի» մարզչական շտաբը դեռ չի ցանկանում ռիսկի դիմել։ Ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նաև Լա լիգայի 30-րդ տուրում կայանալիք «Լաս Պալամասի» դեմ հանդիպումը։

Ամեն դեպքում, սպասվում է, որ իսպանացի ֆուտբոլիստն իր թիմին կկարողանա օգնել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում ՊՍԺ-ի դեմ առաջին խաղում, որը կայանալու է ապրլի 10-ին։

Կիսապաշտպանը վնասվածքն ստացել էր մարտի 3-ին Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ արտագնա խաղում (0:0)։

Պեդրին 2023/24 մրցաշրջանում 24 խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023