Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027 թ. կանցկացվի Երևանում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027 թ. կանցկացվի Երևանում

29/03/2024 - 15:09

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027 թ. կանցկացվի Երևանում, հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Քիչ առաջ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում ընդունեց 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը տալ Հայաստանին:

2023-ի Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն էր հայտնել տեղի ունեցածի առիթով, և սա պատճառ էր, որ մենք չստանանք 2024-ի աշխարհի առաջնությունը, ինչը մեծ հարված էր մեր սպորտին: Բայց ամիսներ տևած մեր հետևողական աշխատանքի արդյունքում այդ խնդիրն էլ կարող ենք համարենք լուծված:

Քիչ առաջ ներկայացրի մեր հայտը, որը համարվեց լավագույնը և անխոս առաջատարը: Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում»,- գրել է Հարությունյանը ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլին Երևանում անցկացվեց Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը։ Այդ մրցաշարում հայ ծանրորդները նվաճեցին երկամարտի 13 մեդալ (4 ոսկի, 4 արծաթև 5 բրոնզ) և դարձան մեդալային հաշվարկի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023