Author Archives: Miqayel

Հենոոոո՜!!! Մխիթարյանը 2021թ․ առաջին գոլը խփեց🎥

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցում է առաջնության հետնապահ «Կրոտոնեի» դեմ։ Հանդիպման 35-րդ րոպեին հռոմեական ակումբը վաստակեց 11-մետրանոց հարված։ Նշակետին մոտեցավ հայազգի 31-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և հաշիվը դարձրեց 0։3։ Հավելենք, որ 8-րդ րոպեին էլ Հենոն օգնել էր աչքի ընկնել Բորխա Մայորալին։ Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը Ա սերիայի շրջանակում անցկացրած 16 խաղերից հետո […]

7-րդը․ Հենոն հերթական գոլային փոխանցումը կատարեց🎥

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցում է առաջնության հետնապահ «Կրոտոնեի» դեմ։ Հանդիպման 8-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հարձակման ձախ եզրում փոխանցում ստացավ, կասեցրեց գնդակը և ձախ ոտքով դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց իսպանացի հարձակվող Բորխա Մայորալին, ով էլ բացեց խաղի հաշիվը։ Հենոն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի 16 հանդիպման շրջանակում դարձել է արդեն 7 […]

Պաշտոնական․ Բարսելոնայի կիսապաշտպանը հանդես կգա Խետաֆեի կազմում

Ինչպես տեղեկացնում է «Խետաֆեի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենիային։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչ 2021 թվականի հունիսի 30-ը, այսինքն, մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբը վճարելու է 23-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը, սակայն, հայտնի չէ, թե վարձակալության ավարտից հետո «Խետաֆեն» խաղացողին գնելու անմիջական իրավունք ունենալու է, թե ոչ։ Հավելենք, որ […]

Լիբերտադորեսի գավաթ․ Պալմեյրասը հյուրընկալվելիս խոշոր անակնկալ մատուցեց🎥

Հունվարի 6-ին՝ վաղ առավոտյան կայացավ Լիբերտադորեսի գավաթի (Լատինական Ամերիկայի Չեմպիոնների լիգա) 2020/21 խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը։ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության վերջին տարիների ամենահաջողակ ակումբներից մեկը՝ արգենտինական «Ռիվեր Փլեյթը» «Մոնումենտալ» մարզադաշտում մրցեց բրազիլական «Պալմեյրասի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց արգենտինական թիմի առավելությամբ, որի ֆուտբոլիստները մի շարք իրական գոլային պահեր ստեղծեցին, որոնք չկարողացան վերածել գոլի, իսկ խաղի հաշիվը 27-րդ րոպեին […]

Carabao Cup. Տոտենհեմը 12 տարի անց վերադառնում է եզրափակչ🎥

Հունվարի 5-ին կայացավ Անգլիայի լիգայի գավաթի՝ Carabao Cup -ի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Բրենթֆորդի» դեմ։ Խաղի մեծ մասում զգացվեց կողմերի միջև կարգերի տարբերությունը, ինչն էլ նպաստեց, որ լոնդոնյան ակումբը հաղթի 2։0 հաշվով։ Խաղակեսերից յուրաքանչյուրում «շնաձկները» մեկական անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Նախ 12-րդ րոպեին Մուսա Սիսոկոն բացեց […]

Միլան – Յուվենտուս հանդիպման կայացումը վտանգված է․ Յուվեն ժամանակավորապես չեղարկել է Միլան ուղևորությունը

Հունվարի 6-ին կկայանա իտալական Ա սերիայի 16-րդ տուրը, որի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Միլանը» սեփական հարկի տակ պետք է մրցի «Յուվենտուսի» դեմ։ Սակայն, հանդիման կայացումը խիստ վտանգված է։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է, թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, խաղից առաջ «բյանկոներիների» կազմից կորոնավիրուսի վարակվման երկու դեպք է արձանագրվել։ Վարակվել են ակումբի եզրային պաշտպաններ […]

Չելսին գլխավոր մարզչի չորս թեկնածու է դիտարկում

Վերջին շրջանում «Չելսիի» գրանցած արդյունքները, մեղմ ասած, չեն կարող գոհացնել ոչ ակումբի ղեկավարներին, ոչ էլ երկրագուներին։ Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, այդ ամենից ելնելով էլ, ակումբի ղեկավարները սկսել են գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկել մի շարք թեկնածուների։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրենկ Լեմպարդի հավանական փոխարինողների ցուցակում հայտնվել են չորս թեկնածուներ։ Խոսքը վերջերս ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտնոից հեռացված Թոմաս […]

Transfermarkt-ը թարմացրել է Լա լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները

Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հերթական անգամ թարմացրել է իսպանական Լա լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Վերջին թարմացումից հետո արժեքային ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. 1․ Պեդրի («Բարսելոնա») + 20 մլն եվրո = 50 մլն եվրո 2․ Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ») + 10 մլն եվրո = 70 մլն եվրո 3. […]

Բարսելոնան Ուեսկայի դեմ խաղին մեկնել է ավտոբուսով, որպեսզի գումար խնայի

Ինչպես տեղեկացնում է Onze Tv-ն, իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Ուեսկայի» դեմ կայացած (0։1) խաղին «Բարսելոնան» համանուն քաղաք մեկնել է ավտոբուսով, որպեսզի գումար խնայի։ Հաղորդվում է, որ նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ ճանապարհի վրա «Բարսելոնան» ավտոբուսով նույն ժամանակն է ծախսելու ծախսելու, ինչ ինքնաթիռով, քանի որ քաղաքների միջև հեռավորությունը […]

Ղադիմյանի խփած գոլը ճանաչվել է Նեմանի 2020 թ․ լավագույն գոլ🎥

Բելառուսի բարձրագույն առաջնությունը ներկայացնող «Նեմանը» իր պաշտոնական կայքում քվեարկություն էր անցկացնում, որպեսզի պարզի 2020 թվականին ակումբի կազմում խփված լավագույնը։ Հունվարի 4-ին ակումբը հրապարակեց քվեարկության արդյունքները, ինչի արդյունքում 2020 թվականի լավագույն գոլ ճանաչվեց Հայաստանի հավաքականի անդամ Գեղամ Ղադիմյանի՝ մայիսի 9-ին «Ռուխի» դեմ խփած գոլը։ Ավարտված առաջնությունում «Նեմանը» 30 խաղում վաստակեց 53 միավոր և 16 թիմերի միջև […]

1 1,664 1,665 1,666 1,667 1,668 2,104