Ռեալը փոխարինող է գտել Ռամոսի համար
«Ռեալի» ղեկավարությունը սկսել է լրջորեն մտածել թիմի ավագ Սերխիո Ռամոսին փոխարինող գտնելու հարցում, քանի որ իսպանացի պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ կողմերի միջև բանակցությունները հաջող չեն ընթանում։ Ինչպես տեղեկացնում է Cadena Cope-ն, «արքայական» ակումբը Ռամոսի փոխարինողին գտել է «Վիլյառեալի» կազմում։ Խոսքը 23-ամյա կենտրոնական պաշտպան Պաու Տորեսի մասին է։ […]