Միլան – Յուվենտուս հանդիպման կայացումը վտանգված է․ Յուվեն  ժամանակավորապես չեղարկել է Միլան ուղևորությունը

Միլան – Յուվենտուս հանդիպման կայացումը վտանգված է․ Յուվեն ժամանակավորապես չեղարկել է Միլան ուղևորությունը

05/01/2021 - 23:07

Հունվարի 6-ին կկայանա իտալական Ա սերիայի 16-րդ տուրը, որի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Միլանը» սեփական հարկի տակ պետք է մրցի «Յուվենտուսի» դեմ։

Սակայն, հանդիման կայացումը խիստ վտանգված է։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է, թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, խաղից առաջ «բյանկոներիների» կազմից կորոնավիրուսի վարակվման երկու դեպք է արձանագրվել։ Վարակվել են ակումբի եզրային պաշտպաններ Խուան Կուադրադոն և Ալեքս Սանդրոն։ Երկու ֆուտբոլիստներն էլ արդեն ինքնամեկուսացել են։

Իսկ ահա, ինչպես գրում է Football Italia-ն, «Յուվենտուսը» մինչև վաղը՝ հունվարի 6-ը, չեղարկել է իր Միլան ուղևորությունը։ «Յուվենտուսը» հանդիպմանը պետք է ուղևորվի ավտոբուսով․ Թուրինից Միլան 140 կմ է։

«Ծեր սինյորայի» ներկայացուցիչները զգուշանում են և կարծում, որ բացի Սանդրոյից և Կուադրադոյից, հավանական է, որ այլ ֆուտբոլիստներ կամ աշխատկիցներ ևս վարակված լինեն։ Այժմ ակումբի ներկայացուցիչները պետք է լրացուցիչ թեստավորում անցնեն, ինչից հետո վերջնական պարզ կլինի հանդիպման ճակատագիրը։

Աղբյուրը հայտնում է, որ «Յունվետուսում», հատկապես, անհանգստացած են Պաուլո Դիբալայի առողջական վիճակով, ով 2020 թվականի մարտին արդեն վարակվել էր կորոնավիրուսով։ Նշվում է, որ արգենտինացի հարձակվողն այժմ հարբուխի ախտանշաններ ունի։

Հիշեցնենք, որ Ա սերիայի շրջանակում կայացած 15 տուրերից հետո «Միլանը» վաստակել է 37 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Յուվենտուսը» 27 միավորով 5-րդն է, սակայն առաջատարի համեմատ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023