Carabao Cup. Տոտենհեմը 12 տարի անց վերադառնում է եզրափակչ🎥

Carabao Cup. Տոտենհեմը 12 տարի անց վերադառնում է եզրափակչ🎥

06/01/2021 - 01:39

Հունվարի 5-ին կայացավ Անգլիայի լիգայի գավաթի՝ Carabao Cup -ի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Բրենթֆորդի» դեմ։

Խաղի մեծ մասում զգացվեց կողմերի միջև կարգերի տարբերությունը, ինչն էլ նպաստեց, որ լոնդոնյան ակումբը հաղթի 2։0 հաշվով։ Խաղակեսերից յուրաքանչյուրում «շնաձկները» մեկական անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Նախ 12-րդ րոպեին Մուսա Սիսոկոն բացեց խաղի հաշիվը, իսկ 70-րդ րոպեին Հին Մին Սոնը՝ կրկնապատկեց այն։

Այսպիսով, Ժոզե Մոուրինոյի թիմը հաղթեց 2։0 հաշվով և 12 տարի անց վերադարձավ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ վերջին անգամ հանդես է եկել 2009 թվականին։ 2008/09 խաղարկության եզրափակիչում լոնդոնյան ակումբը 11-մետրանոց հարվածաշարով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հավելենք, որ մյուս կիսաեզրափակիչ հանդիպումը կայանալու է հունվարի 6-ին, որի շրջանակում մրցելու են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023