Պաշտոնական․ Բարսելոնայի կիսապաշտպանը հանդես կգա Խետաֆեի կազմում

Պաշտոնական․ Բարսելոնայի կիսապաշտպանը հանդես կգա Խետաֆեի կազմում

06/01/2021 - 17:32

Ինչպես տեղեկացնում է «Խետաֆեի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենիային։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչ 2021 թվականի հունիսի 30-ը, այսինքն, մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբը վճարելու է 23-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը, սակայն, հայտնի չէ, թե վարձակալության ավարտից հետո «Խետաֆեն» խաղացողին գնելու անմիջական իրավունք ունենալու է, թե ոչ։

Հավելենք, որ Ալենիան «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես է գալիս 2013 թվականից։ Նա կատալոնական ակումբի գլխավոր թիմում ընդհանուր առմամբ անցկացրել է 44 հանդիպում և խփել 3 գոլ, իսկ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալությամբ անցկացրեց «Բետիսի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում Ալենիան բոլոր մցաշարերի շրջանակում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 5 անգամ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023