Ղադիմյանի խփած գոլը ճանաչվել է Նեմանի 2020 թ․ լավագույն գոլ🎥

Ղադիմյանի խփած գոլը ճանաչվել է Նեմանի 2020 թ․ լավագույն գոլ🎥

05/01/2021 - 16:23

Բելառուսի բարձրագույն առաջնությունը ներկայացնող «Նեմանը» իր պաշտոնական կայքում քվեարկություն էր անցկացնում, որպեսզի պարզի 2020 թվականին ակումբի կազմում խփված լավագույնը։

Հունվարի 4-ին ակումբը հրապարակեց քվեարկության արդյունքները, ինչի արդյունքում 2020 թվականի լավագույն գոլ ճանաչվեց Հայաստանի հավաքականի անդամ Գեղամ Ղադիմյանի՝ մայիսի 9-ին «Ռուխի» դեմ խփած գոլը։

Ավարտված առաջնությունում «Նեմանը» 30 խաղում վաստակեց 53 միավոր և 16 թիմերի միջև պայքարում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, իսկ 28-ամյա հայ ֆուտբոլիստը ակումբի կազմում մասնակցեց 29 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ․ նա այդ ցուցանիշով իր ակումբում լավագույնն էր։

Հավելենք, որ Ղադիմյանի պայմանագիրը «Նեմանի» հետ ուժի մեջ էր մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը, ինչի ավարտից հետո նա հեռացել է ակումբից և այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023