Մեսսին Բարսելոնայի կազմում առաջին կարմիր քարտն է ստացել🎥
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, Լեո Մեսսին, «Բարսելոնայի» կազմում անցկացրած 753-րդ խաղում, ստացել է իր առաջին կարմիր քարտը։ Հունվարի 18-ին «Բարսելոնան» Իսպանիայի Սուպեր գավաթի եզրափակչի շրջանակում լրացուցիչ ժամանակում 2։3 հաշվով պարտվեց «Ատլետիկ Բիլբաոյին»։ Հանդիպման 120+1-րդ րոպեին կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց կատալոնականա կումբի ավագ և առաջատար Լեո Մեսսին՝ Ասյեր Վիլյալիբրեին հարվածելու համար։