Պաշտոնական․ Յովիչը վերադարձավ հարազատ ակումբ

Պաշտոնական․ Յովիչը վերադարձավ հարազատ ակումբ

14/01/2021 - 18:40

Ինչպես տեղեկացնում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտոնական կայքը, ակումբը «Ռեալից» վարձակալել է Լուկա Յովիչին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է լինելու մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, սակայն հայտնի չէ, թե կողմերի միջև կնքված պայմանագրում կա կետ, որը հնարավորություն կտա գերմանական ակումբին գնել Յովիչի ամբողջական տրանսֆերային իրավունքները։

Լուկա Յովիչը 2019 թվականի ամռանը «Ռեալ» է տեղափոխվել հենց «Այնտրախտից»։ Այդ ժամանակ «արքայական» ակումբը ֆուտբոլիստի դիմաց վճարել է 63 մլն եվրո, սակայն 23-ամյա հարձակվողը ոչ մի կերպ չհարմարվեց մադրիդյան ակումբի խաղին։ Նա մինչ այժմ «Ռեալի» կազմում անցկացրել է ընդամենը 32 հանդիպում՝ դառնալով երկուական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Ինչ վերաբերում է «Այնտրախտին», ապա Յովիչը ակումբի կազմում մասնակցել է 75 հանդիպման՝ դառնալով 36 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023