Միլանը ցանկանում է վարձակալել Բավարիայի ֆուտբոլիստին

Միլանը ցանկանում է վարձակալել Բավարիայի ֆուտբոլիստին

14/01/2021 - 16:37

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Բավարիայի» 19-ամյա վինգեր Լեոն Դայակուն, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Քյոլնը», «Ունիոն Բեռլինն» ու ֆրանսիական «Նիցցան»։ Հատկանշական է, որ վերոնշյալ բոլոր ակումբները դիտարկում են ֆուտբոլիստին վարաձակալելու տարբերակը, որն իր մեջ կներառի նաև խաղացողին գնելու իրավունք։

Ընդ որում՝ ինքը՝ ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է ժամանակավորապես հեռանալ Մյունխենից, որպեսզի կանոնավոր խաղաժամանակ ստանա որևէ այլ ակումբում։

Լեոն Դայակուն հանդես է գալիս հարձակման բոլոր գոտիներում էլ, սակայն նախընտրելի դիրքը ձախ վինգերի դիրքն է։ Դայակուն «Բավարիա II»-ի ֆուտբոլիստ է, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում Երրորդ Բունդեսլիգայի շրջանակում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցան հեղինակ։ «Բավարիայի» գլխավոր թիմում երիտասարդ ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ անցկացրել է 3 հանդիպում։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023